Перейти к публикации

Гранты на поддержку армянских студентов


Марга

Рекомендованные сообщения

Уважаемые студенты, уважаемые коллеги

Приветствую всех!

Рад сообщить, что сайт одного из фондов реализующий программу поддержки армянских студентов обучающихся в высокорейтинговых вузах мира уже действует: www.luys.am. И фонд сейчас принимает заявления от армянских студентов обучающихся в ведущих вузов на предоставление стипендий в 2009/2010 учебном году.

Для дополнительной информации можете обратиться по адресам: [email protected], [email protected] или [email protected] .

Поторопитесь подать, т.к. срок принятия заявлений, к сожалению, заканчивается через 5 дней, 19го июня. Изначально последним сроком был определен 31ое мая (в случае когда сайт начал действовать только 18го мая), а потом был продлен до 19го июня (что тоже не достаточно, т.к. например поступающие этим летом не смогут подать). Правильнее, наверно, заявление принимать и рассматривать всегда, в течении всего года, т.к. в разных странах сроки поступлений в вузы различаются.

Параллельно, было организовано активное обсуждение этого и других вопросов деятельности фонда на форуме АРМАКАД-а: http://armacad.org/forum/viewtopic.php?f=9...&sd=a&start=420

С радостью приглашаем вам участвовать в этом обсуждении.

Желаю Вам успеха в вопросе получения стипендии "Луйс"!

С наилучшими пожеланиями,

Тигран Шахвердян

Менеджер Образовательных программ

Сообщество Интеллектуального Взаимодействия Армянской Молодежи (СИВАМ)

PS1. Буду благодарен, если распространите эту информацию среди студентов, ваших коллег, школьников и других возможных заинтересованных людей.

PS2. Если недостаточность времени до срока подачи или возрастное ограничение (должно быть исполнено 18 лет) являются преградой для подачи вашего заявления, то думаю, что стоит об этом своевременно сообщить персоналу фонда.

PS3. Ниже привожу список утвержденных университетов.

Если вашего университета нет в этом списке, то, обратите внимание, что, цитирую с сайта:

« What if the university to which you wish to apply is not on the above list?

Applicants will need to apply for a special meeting to evaluate his/her request. If the Applicant is able to demonstrate that the college, institute, or university considered is of the highest caliber, in the top three, in their field of expertise then the Luys Foundation will consider the request for financial aid, and reserve its decision according to available funds.»

перевод:

«Что если университет, в который вы собираетесь подавать, не входит нижеприведенный список?

Кандидаты должны будут обратиться с заявлением для специальной встречи, чтобы оценить его/ее заявку. Если кандидат сможет показать, что рассматриваемый колледж, институт или университет имеет высокий рейтинг, входит в топ 3 в их области специализации, то фонд Луйс рассмотрит его заявку на финансовую помощь, оставляя за собой право принятия решения исходя из имеющихся финансов.»

США

Harvard University

Massachusetts Institute of Technology (MIT)

Stanford University

Cornell University

Yale University

University of Chicago

California Institute of Technology

University of California – Berkeley

Princeton University

Великобритания

Oxford University

Cambridge University

London School of Economics and Political Science

Российская Федерация

Moscow Institute of Physics and Technology (MIPT)

Moscow State University

Япония

Tokyo University

Сингапур

National University Singapore

Канада

McGill University

University of British Columbia

University of Toronto

Франция

Ecole Normale Supérieure

Ecole Polytechnique

Германия

Heidelberg Universität

Швейцария

Swiss Federal Institute of Technology (ETH Zurich)

University of Geneva

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 7 лет спустя...
  • Ответы 1
  • Создано
  • Последний ответ

Կրթաթոշակային ծրագրեր հայերի համար | ամբողջական ցանկ
April 28, 2016Samson Hovhannisyan
Համաշխարհային կրթական դաշտում առկա բազմաթիվ միջազգային կրթաթոշակային ծրագրերի կողքին, որոնք հասանելի են նաև հայ ուսանողների համար, կան նաև հայկական կրթաթոշակային ծրագրեր, որոնք նախատեսված են Հայաստանի քաղաքացիների կամ այլ երկրների քաղաքացի հայազգի ուսանողների, ինչպես նաև հայագիտության ոլորտի հետազոտողների համար։ ArmScoop-ը հետևում և պարբերաբար հրապարակում է նման ծրագրերի մասին հայտարարություններ։ 

Կրթական զանազան ծրագրերի, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորությունների ու միջոցների վերաբերյալ հավելյալ տեղեկատվության և խորհրդատվության համար կարող եք գրել [email protected] էլ. փոստին:

Ներկայացնում ենք 2016-2017 ակադեմիական տարվա համար գործող (ապրիլի 20-ի դրությամբ)՝ հայկական առաջատար կրթաթոշակային ծրագրերի մանրամասները։ Կից ներկայացվում է նաև շուրջ 30 հայկական այլ (առավելապես ԱՄՆ-ի հայազգի քաղաքացիների համար գործող) և ավելի քան 100 միջազգային կրթաթոշակային ծրագրեր ներառող ամբողջական ցանկը (անգլերեն), որոնց կարող են դիմել Հայաստանի քաղաքացիները կամ այլ երկրների հայազգի քաղաքացիները։ Ցանկը կազմվել է «Լույս» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայացված ցանկը պարբերաբար ենթակա է փոփոխության և համալրման՝ հաշվի առնելով ընթացիկ ծրագրերի առկայությունը։

Ստորև ներկայացված են «Լույս» հիմնադրամի», «Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության», Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ կրթական հիմնարկության և «Հովնանյան հիմնադրամի» կողմից առաջարկվող կրթաթոշակային և դրամաշնորհային ծրագրերը։ 

 

Luys-foundation

«ԼՈՒՅՍ» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիր

 

Համաշխարհային տնտեսությունն այսօր հիմնված է գիտելիքի վրա, և Հայաստանի համար հույժ կարևոր է լրջորեն ներկայացված լինել աշխարհի առաջատար ստեղծագործողների, գիտնականների և նորարարների շարքում, ինչը հնարավորություն կտա Հայաստանին տնտեսապես հարուստ երկրներին համաքայլ մասնակցելու աշխարհի առաջընթացին: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակի ծրագիրն ապահովում է Հայաստանի զարգացումը և մասնակցությունը գիտելիքահենք համաշխարհային տնտեսությանը, աշխարհի առաջատար երկրներին համաքայլ ընթացքը:

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը եռակի առաքելություն ունի` սովորել, գործել, համաստեղծել:

ՍՈՎՈՐԵԼ․ ստեղծել ու համախմբել առաջադեմ և ստեղծագործ մտածելակերպ ունեցողների սերունդ` բազմապատկելով հայ ուսանողների թիվն աշխարհի լավագույն բուհերում: «Լույսը» կրթաթոշակ է հատկացնում իր չափանիշներին համապատասխանող երիտասարդներին և մենթորություն ապահովում ապագա ուսանողների համար:

ԳՈՐԾԵԼ․ ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույսի» ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը` իրականացնելով ծրագրեր, որոնք օգնում են ակադեմիական գիտելիքից անցում կատարել իրականություն` ի բարօրություն Հայաստանի և աշխարհի:

ՀԱՄԱՍՏԵՂԾԵԼ․ կազմակերպել երիտասարդների համատեղ աշխատանքը` նորարարական մոտեցումների և համաստեղծման միջոցով առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար: Զարգացնել անհատի մտածելակերպը` միաժամանակ ձևավորելով հավաքական մտածողության մշակույթ:

«Լույսի» կրթաթոշակի ծրագրի վերաբերյալ բոլոր մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ծրագիրը ներառում է փոխառություն կամ կրթաթոշակ, որը շնորհվում է աշխարհասփյուռ հայ ուսանողներին աշխարհի լավագույն 10 համալսարաններում սովորելու համար: Լավագույն համալսարանների ցանկը յուրաքանչյուր տարի հաստատվում է «Լույսի» կողմից։ 

Յուրաքանչյուր համալսարանի համար «Լույսին» դիմած առաջին 10 ուսանողները, որոնք դիմում են առաջիկա ուստարվա համար հաստատված բուհերից մեկի վերջնական հրավերը (unconditional offer) ներառող ամբողջական փաթեթով, կհամապատասխանեն «Լույսի» կրթաթոշակի պայմաններին: «Լույսի» չափանիշներին համապատասխանելու դեպքում ուսանողը կարող է հիմնադրամի կողմից իրեն հատկացվող գումարը վերածել «Լույսի» դրամաշնորհի, եթե կատարի պայմանագրով սահմանված բոլոր պարտականությունները:


Դրամաշնորհի առավելագույն չափը՝ ուսումնառության ծախսերի առավելագույնը 50%-ը։ (Փոխառության կամ կրթաթոշակի բաղադրիչների հաշվարկման կարգին ծանոթացեք այստեղ)։
Ովքե՞ր կարող են դիմել. «Լույսի» կրթաթոշակին համապատասխանելու համար ուսանողը պետք է. ա) լինի ծագումով հայ, Հայաստանի քաղաքացի կամ ունենա հայկական արմատներ (խառնամուսնությունների զավակների համար), բ) «Լույսին» դիմելու պահին պետք է լինի 18-40 տարեկան, գ) ընդունված լինի «Լույսի» ցանկում ներառված համալսարաններից մեկը՝ գիտական աստիճան շնորհող առկա ուսուցմամբ ծրագրով սովորելու։
Ե՞րբ դիմել. կրթաթոշակի առցանց հայտերն ընդունվում են ամեն տարի՝ ապրիլի 1-ից (Երևանի ժամանակով 00:01) մինչև հուլիսի 15-ը (Երևանի ժամանակով 23:59): Ուշացած կամ ոչ ամբողջական հայտերը չեղյալ կդարձնեն ուսանողի դիմումը։

 

 

Gulbenkian-fond-2

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» ծրագրեր

«Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության» Հայկական ծրագրերի բաժինը տարիներ շարունակ մի շարք կրթաթոշակային ու դրամաշնորհային ծրագրերով օժանդակում է հայազգի ուսանողներին, գիտնականներին, ուսուցիչներին և հայագիտական ակադեմիական նախաձեռնություններին։ Յուրաքանչյուր տարի թարմացվող ծրագրերի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ (ապրիլի 1-ի դրությամբ ծրագրերի մի մասը փակ է դիմելու համար)։

Հայագիտության կրթաթոշակ 

(հայագետների համար՝ անկախ ազգային պատկանելիությունից)

Այս կրթաթոշակը նախատեսված է աշխարհի որևէ բուհում հայագիտական ուսումնասիրություններ կատարող ուսանողների և հետազոտողների համար՝ անկախ իրենց ազգությունից։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) չորս տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 50.000 ԱՄՆ դոլար։
Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ 6 դրամաշնորհ։
Ովքե՞ր կարող են դիմել. հայագետներ, որոնք արդեն կրթություն են ստանում մագիստրոսական, ասպիրանտական կամ հետդոկտորական ծրագրերով։ Առավելություն կտրվի Հայաստանի և սփյուռքի հիմնախնդիրներին առնչվող հետազոտական թեմաներին։
Ե՞րբ դիմել. 2016-2017 ակադեմիական տարվա համար հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Գիտաժողովների ու հետազոտական կարճատև այցերի դրամաշնորհ

(հայաստանցի ուսանողների ու երիտասարդ գիտնականների համար)

Դրամաշնորհը նախատեսված է Հայաստանում բնակվող ուսանողների (մագիստրանտ), ասպիրանտների և երիտասարդ գիտնականների (մինչև 35 տարեկան) համար, որոնք ցանկություն ունեն մասնակցելու իրենց հետազոտական աշխատանքներին առնչվող միջազգային գիտաժողովների, սեմինարների, ամառային ծրագրերի և նմանատիպ այլ ակադեմիական հանդիպումների։ Դրամաշնորհները բաց են բոլոր հետազոտական ոլորտների համար․ առավելությունը կտրվի հումանիտար և սոցիալական գիտաճյուղերին առնչվող հայտերին։ Դրամաշնորհները նախատեսված են հիմնականում կարճատև ակադեմիական կամ հետազոտական այցերի համար․ առանձին դեպքերում կարող են քննվել մինչև 3 ամիս տևողության գիտական/կրթական այցեր նախատեսող հայտերը։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 2500 ԱՄՆ դոլար։
Հատկացվող դրամաշնորհների քանակը (տարեկան)՝ շուրջ 40 դրամաշնորհ։
Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, ինչպես նաև 35 տարին չլրացած գիտնականներ՝ բոլոր գիտաճյուղերից․ առավելություն կտրվի հումանիտար և սոցիալական գիտաճյուղերի ներկայացուցիչներին։
Ե՞րբ դիմել. նախատեսվող միջոցառումների անցկացման օրվանից ոչ շուտ, քան 6 ամիս առաջ, և ոչ ուշ, քան 2 ամիս առաջ։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Հայագիտական կարճատև հետազոտական այցերի դրամաշնորհ 

Դրամաշնորհը նախատեսված է հայագիտական հետազոտություններով զբաղվող որակավորված ուսանողների և գիտնականների համար (բացի հայաստանաբնակ հայագետներից, որոնք կարող են դիմել վերը նշված դրամաշնորհին)։ Դրամաշնորհի նպատակն է խթանել հայագետների մասնակցությունը միջազգային գիտական միջոցառումներին (գիտաժողով, սեմինար, ամառային դպրոցներ և այլն), որոնք առչվում են հայագիտությանը։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 5000 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. մագիստրոսներ և ասպիրանտներ, որոնք հայաստանաբնակ չեն․ առավելությունը կտրվի երիտասարդ գիտնականներին։
Ե՞րբ դիմել․ դրամաշնորհի համար կարելի է դիմել տարվա ցանկացած ժամանակ։
Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

 

agbu-logo

ՀԲԸՄ կրթաթոշակներ

Հայ բարեգործական ընդհանուր միությունը ամեն տարի հայազգի ուսանողների համար տրամադրում է կրթաթոշակներ բակալավրիական և մագիստրոսական ծրագրերով ուսումնառության համար։ Հայաստանի քաղաքացիները կարող են ՀԲԸՄ կրթաթոշակային ծրագրերին դիմել միայն արտերկրում (ոչ ՀՀ տարածքում) ուսումնառության նպատակով։ Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀԲԸՄ կրթաթոշակները նախատեսված չեն կարճատև կրթական (կրթական աստիճան չշնորհող, ոչ լրիվ ակադեմիական տարվա և այլն) կամ գիտահետազոտական ծրագրերի, գիտաժողովների, մասնագիտական այցերի ֆինանսական աջակցության համար։

ՀԲԸՄ կրթաթոշակների՝ յուրաքանչյուր տարի թարմացվող ամբողջական ցանկին և հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Կրթաթոշակային ծրագրերին մասնակցունակությունը կարող եք ստուգել այստեղ։

Միջազգային կրթաթոշակ

(բոլոր երկրներում, բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, ուսումնառության համար)

Կրթաթոշակը նախատեսված է բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով սովորող այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են ուսանել աշխարհի առաջատար բուհերում և կոլեջներում (բացի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Սիրիայից)։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 3000 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է։

ԱՄՆ-ում ուսումնառության կրթաթոշակ (US Graduate Fellowship)

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են մագիստրոսական (graduate) կամ ասպիրանտական (PhD study) ծրագրերով ուսանել Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջատար բուհերում և կոլեջներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 7500 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.5 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։

Մեծ Բրիտանիայում ուսումնառության կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) ծրագրերով ուսանել Մեծ Բրիտանիայի առաջատար բուհերում և կոլեջներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 3000 ֆունտ ստեռլինգ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 1-ն է։

Ֆրանսիայում ուսումնառության կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է բակալավրիական (undergraduate) և մասամբ նաև մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով սովորող այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են ուսանել Ֆրանսիայի առաջատար բուհերում և կոլեժներում։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 1800 եվրո։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.2 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է։

Կատարողական արվեստների կրթաթոշակ (Performing Arts Fellowship)

(երաժշտության, թատրոնի և կինոյի բնագավառներում ուսումնառության համար)

Կրթաթոշակը նախատեսված է այն հայազգի ուսանողների համար, որոնք ցանկանում են երաժշտական արվեստի, թատերական- և կինոարվեստների բնագավառներում բակալավրիական (undergraduate) և մագիստրոսական (graduate) կրթական ծրագրերով ուսանել աշխարհի առաջատար բուհերում, կոնսերվատորիաներում կամ կոլեջներում (Մեծ Բրիտանիայում համանման կրթություն ստանալու համար գործում է առանձին կրթաթոշակ․ տես համապատասխան հղումը)։ Կրթաթոշակը կտրվի (առավելագույնը) երեք տարով։

Դրամաշնորհի առավելագույն չափը՝ տարեկան 7500 ԱՄՆ դոլար։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ամբողջական կրթական ծրագրով և ունենան նվազագույնը 3.5 միջին որակական գնահատական (GPA)՝ ըստ ամերիկյան գնահատման համակարգի։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

 

AEF

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակներ

 

Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակ

(ՀՀ բուհերում վճարովի համակարգում սովորող ուսանողների համար)

Կրթաթոշակը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի ուսանողների (նաև ասպիրանտների) համար և տրամադրվում է միայն վճարովի համակարգում սովորողներին` ուսման վարձը հոգալու համար: Կրթաթոշակները տրամադրվում են ՀՀ քաղաքացիներին, Հայաստանում բնակվող սիրիահայ, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող հայ ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային կարգով․ տրամադրման որոշում կայացնելիս հիմնականում հաշվի են առնվում ուսանողի առաջադիմությունը և սոցիալական-ֆինանսական պայմանները: Առավելություն է տրվում գերազանցիկ, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, հաշմանդամություն ունեցող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ երեխա և ավելի) ընտանիքների ուսանողներին:

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են առավելագույնը տվյալ ուստարվա ուսման վարձի չափով։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակի հայցորդները պետք է սովորեն ուսումնառության առկա ձևով, և որոնց միջին որակական գնահատականը (ըստ գնահատման համակարգի) առնվազն 3.7 (4-ից), 7 (10-ից), 16 (20-ից), 75 (100-ից) միավոր է։
Ե՞րբ դիմել. հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 6-ն է։

Կրթաթոշակային ծրագրի հավելյալ մանրամասներին և մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ, ծրագրի մասին հաճախ տրվող հարցերի պատասխաններին՝ այստեղ։

Կրթաթոշակ սիրիահայ ուսանողների համար

Հայ կրթական հիմնարկության հատուկ կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում և քոլեջներում վճարովի համակարգում սովորող սիրիահայ ուսանողների համար, որոնց վարձավճարի 70%-ը հոգում է պետությունը: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով` խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով պայմաններում գտնվող սիրիահայ ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Հակոբ և Հիլդա Բաղդասարյանների կրթաթոշակ՝ Արցախի ուսանողների համար

Կրթաթոշակը նախատեսված է Արցախում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Դոկտոր Ալբերտ և Ջինջեր Մելիք Ղասումյանների անվան կրթաթոշակ՝ Շուշիում բնակվող ուսանողների համար

Կրթաթոշակը նախատեսված է Շուշի քաղաքում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ջորջորյան կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է Գյումրի, Էջմիածին, Ալավերդի, Դիլիջան, Սպիտակ և Ստեփանակերտ քաղաքներում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով՝ խրախուսելու գերազանց առաջադիմությամբ և միևնույն ժամանակ սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Վարժապետյան կրթաթոշակ

Կրթաթոշակը նախատեսված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում բնակվող և 2016թ-ի սեպտեմբերին 1-ին կուրս ընդունվող ուսանողների համար։ Տրամադրվում է տվյալ ուսումնական տարվա վարձավճարի չափով (որը չպետք է գերազանցի 1000 ԱՄՆ դոլարը)՝ խրախուսելու սոցիալապես անապահով պայմաններում գտնվող ուսանողներին: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակ

Հայ կրթական հիմնարկության Ռիչարդ Հովհաննիսյանի անվան ցեղասպանագիտության կրթաթոշակը տրամադրվում է երիտասարդ հայ գիտնականներին, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրելու Ցեղասպանության ժխտողական քաղաքականության հետևանքները հայ ազգի վրա։ Կրթաթոշակի դիմումի ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

 

Scholarships

Հովնանյան կրթաթոշակ

«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» կրթաթոշակային ծրագիրը նախատեսված է Հայաստանի պետական բուհերի հայազգի ուսանողների (Հայաստանի կամ այլ երկրի քաղաքացի) համար։

Դրամաշնորհի առավելագույն չափը․ կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի մինչև 50%-ի չափով, կրթաթոշակի հայցորդները պետք է ունենան ֆինանսավորման այլ աղբյուրներ և հիմնադրամին ներկայացնեն վարձավճարի մնացած մասի վճարման մասին ապացույցներ։
Ովքե՞ր կարող են դիմել. կրթաթոշակը նախատեսված է ՀՀ պետական բուհերում (ներառյալ Հայաստանի ամերիկյան համալսարանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանը) բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերով սովորողների, ինչպես նաև նոր ուստարում բուհ ընդունվողների համար։ Կրթաթոշակի հայցորդները պետք է ակադեմիական բարձր առաջադիմություն ունենան ավագ դպրոցում կամ համալսարանում (եթե արդեն ընդունվել է)։
Ե՞րբ դիմել. աշնանային կիսամյակի համար հայտերն ընդունվում են մայիսի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, գարնանային կիսամյակի համար՝ մինչև նոյեմբերի վերջ։

Հայտին կից պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթը անհրաժեշտ է տպագրված և ստորագրված տարբերակով նշված ժամանակահատվածում հանձնել «Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի» գրասենյակ (հասցե՝ Երևան, Հանրապետության 37)։ Հիմնադրամի կողմից նախընտրելի է ներկայացնել անգլերեն հայտաձևը, սակայն անգլերենի չիմացության դեպքում հնարավոր է ներկայացնել նաև հայերեն հայտաձևը։ Հավելյալ մանրամասներին ծանոթացեք այստեղ։

http://hy.armscoop.com/2016/04/scholarships-for-armenians_complete-list/

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 0 анонимных, 128 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    128 гостей
    Good Boy stephanie S melkum
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...