Перейти к публикации

ԱՆԴԱՍՏԱՆ


MONK

Рекомендованные сообщения

Անդաստանը աշխարհի չորս կողմերի հանդիսավոր օրհնության կարգն է: Այն սովորաբար կատարվում է եկեղցու ատյանում, իսկ եթե ատյանը փոքր է, ապա եկեղեցու կենտրոնական մասում£

Անդաստան բառն իր պարզ նշանակությամբ կապվում է արտ կամ ցանք բառերի հետ և թեպետ այսօրվա պաշտամունքային լեզվում բոլորովին այլ նշանակություն ունի, մեզ հնարավորություն է տալիս գտնելու կապը նախնական իմաստի և այսօրվա արարողության միջև: Հնում երկրագործների համար սովորություն էր արտի օրհնություն կատարելը: Այն կատարվում էր քահանայի միջոցով և համայքի ներկյությամբ, բերքի արգասավորության և առատության համար: Ենթադրվում է, որ այս սովորությունը կապված էր Դեմետրե չաստվածուհու պաշտամունքի հետ, որ հետագայում, հեթանոսական որոշ այլ սովորությունների պես, վերաիմաստավորվել ու քրիստոնեացվել է` ստանալով բոլորովին այլ բովանդակություն: Մեծամասամբ երկրագործ մեր ժողովրդի համար այս սովորությունը մեծ նշանակություն է ունեցել: Հետագայում որոշակի փոփոխությունների ենթարկվելով` այն դարձել է եկեղեցու անբաժան արարողություններից մեկը:

Անդաստանի կատարման կարգը հետևյալն է. Ավետարանի ընթերցումից հետո հոգևորականները զգեստավորվում են շուրջառներով: Հանդիսապետը (արարողությունը վարող հոգևորականը), ձեռքին խաչ ու գավազան, կանգնում է ատյանում` դեմքով արևելք: Մյուս հոգևորականները, ձեռքներին խաչ կամ Ավետարան (հանդիսավոր տոներին նաև մասունքներ), շարվում են նրա երկու կողմերում: Սարկավագաց և դպրաց դասերը, բուրվառով, խաչվառով, մոմերով ու քշոցներով, շարվում են նրանց դիմաց` դեմքով արևմուտք: Արարողությունն սկսվում է սարգավագի` հատուկ եղանակով երգվող քարոզով, որի ամեն մի տանը հանդիսապետը պատասխանում է ՙՏեր ողորմյայով՚: Քարոզից հետո սկսվում է աշխարհի չորս կողմերի տյառնագրությունը հետևյալ կարգով.

Արևելեան կողմն աշխարհիս եւ Հայրապետութիւն Հայոց:

Արևմտեան կողմն աշխարհիս եւ Թագավորութիւն քրիստոնեից (կամ Հանրապետութիւն Հայոց):

Հարաւային կողմն աշխարհիս` երկիրս, անդաստանս եւ պտղաբերութիւն տարվոյս:

Հիւսիսային կողմն աշխարհիս` վանս, անապատս, քաղաքս եւ գիւղս եւ բնակեալ ժողովուրդս ի սմա:

Արաողությունը փակվում է ՙՊահպանիչ՚ աղոթքով:Որոշ տոների ժամանակ հավարտ երգվում է շարական, ընթերցվում Ավետարան£

Տարվա մեջ Անդաստան կատարվում է 25 անգամ` 11 անգամ առավոտյան և 14 անգամ երեկոյան: Տարվա վերջին Անդաստանը կատարվում է Խաչվերացի տոնին` առավել հանդիսավոր կերպով: Խաչապայտի մասունքն իր պահարանով դրվում է հատուկ պատվանդանի վրա, զարդարվում ծաղիկներով ու ռեհանով և ծածկվում մետաքսե նրբահյուս շղարշով: Մասունքի կողքին դրվում է նաև վարդաջուր սրսկելու անոթը: Մեծ թափոր է կազմվում` բաղկացած ճոխ զգեստավորված քահանայից, սարկավագաց և դպրաց դասերից: Արարողության ընթացքում երգվում են հոգեզմայլ շարականներ, կատարվում պատշաճ ընթերցումներ Ավետարանից, կարդացվում առանձնահատուկ աղոթքներ ու քարոզներ: Թափորը պտտվում է եկեղեցու շուրջը, հատուկ կերպով օրհնվում են աշխարհի չորս կողմերը, վարդաջուր է սրսկվում հավատացյալների վրա: Արարողությունը փակվում է հանդիսապետի կողմից Կենաց Փայտով տրված օրհնությամբ և ՙՊահպանիչով՚:

Խաչվերացի Թափոր Անդաստանը, հիրավի, մեր եկեղեցու ամենագեղեցիկ արարողություննորից մեկն է և տեսանելի կերպով լավագույնս արտահայտում է Խաչափայտի գերադարձի հաղթական շքերթի և նրա միջոցով աշխարհի օրհնության սրբազան իրողությունը:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 5
  • Создано
  • Последний ответ

уваж вы размер шрифта не прибавите? :sharik:

а то глаза жутки при чтении с монитора мелким шрифтом болят

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 314 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    311 гостей
    1 анонимный
    stephanie S Арарат melkum Rubik OLD MEN luc Абрикос Artmonton khnushinak АРТЕМ irrenna
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...