Перейти к публикации

ԺԱՄԱՆԱԿԻ ԼՐՈՒՄԸ


MONK

Рекомендованные сообщения

ՙԵրբ ժամանակն իր լրումին

հասավ ...՚

Սուրբ Ծննդյան պատմական նախադրյալները

Ժամանակի հոսանքի մեջ հերթական պտույտը կատարելով սեփական առանցքի շուրջ` տարին դարձյալ մոտեցավ այն նվիրական պահին, երբ ողջ քրիստոնյա աշխարհը պատրաստվում է տոնել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Բոլորովին նպատակ չունենալով խորամուխ լինել տոնի աստվածաբանական խորհրդի մեջ` պարզապես կցանկանայինք պատմության քրիստոնեական ընկալման տեսանկյունից անդրադառնալ շրջադարձային այդ իրողության համամարդկային նախապատրաստական ընթացքին` այսու անդրադառնալով այն երեւույթին, որ Սուրբ Գիրքն անվանում է ՙժամանակի լրում՚ (Գաղատ. 4: 4)£

Կարծել, թե միայն քաղաքական, տնտեսական կամ դասակար•ային շարժումները կարող են համարվել ընկերային (սոցիալական), անշուշտ սխալ է, քանի որ բոլոր այն գաղափարական շարժումները, որոնք ի վիճակի են փոփոխություններ առաջ բերել անհատների ու հասարակությունների կենցաղի ու հարաբերությունների մեջ, անտարակույս ընկերային են£ Ուստի բոլոր մեծ կրոնները նաեւ ընկերային շարժումներ են, քանի որ անջնջելի դրոշմ են դրել (եւ շարունակում են դնել) մարդկության ընկերային կյանքի վրա£ Եվ, թերեւս, ոչ մի գաղափարախոսություն կամ ուսմունք այնքան մեծ փոփոխություններ ու հեղաշրջումներ չի առաջացրել անհատի ու հասարակության կյանքում, ինչքան Հիսուս Քրիստոսի Ավետարանով քարոզված վարդապետությունը£ Այդ վարդապետությունը եկավ վերացնելու սեռային, ազգային, լեզվական ու մշակութային տարբերազատումներն ու ստորադասումները, ամոքելու մարդկանց ցավերն ու վշտերը, լուսավորելու խավար սրտերն ու մտքերը, ոգորելու հավասարության, ներողամտության, եղբայրության ու սիրո ոգով եւ գոտեպնդելու գերագույն փրկության հույսով£ Եվ այս հիրավի տիեզերական շարժումն իր սկիզբն առավ Հիսուս Քրիստոսի Ծնունդով, որ, սակայն, պատահական մի դիպված չէª տեղի ունեցած ժամանակի պատահական մի պահի£ Երբ մի հետադարձ հայացք ենք ձգում մարդկության անցած ուղու վրա, տեսնում ենք, որ պատմության մեծագույն իրադարձությունը մարդկության մեծագույն դեմքի Ծնունդն է, երկնքի ու երկրի Արարչի, անժամանակի ու անսահմանի հայտնվելը ժամանակի ու տարածության մեջ, որով ողջ համաշխարհային պատմությունը կիսվում է Հիսուս Քրիստոսի անձի շուրջըª նախքան Քրիստոս եւ Քրիստոսից հետո£ Նախքան Քրիստոս պատմությունը նախապատրաստություն է նրան ընդունել եւ հասկանալ կարողանալու համար, իսկ Քրիստոսից հետոª նրա քարոզածը յուրացնելու եւ կյանքի վերածելու ճիգ£ Նախապատրաստական ընթացքն առավելապես տեղի ունեցավ երեք ոլորտներումª հոգեւոր-կրոնական, մտավոր-իմացական եւ վարչաաշխարհագրական£ Իհարկե, այս երեք ոլորտներում էլ տեղի ունեցող գործընթացները սերտորեն պայմանավորված էին միմյանցով, այնուհանդերձ դրանց սահմանները խիստ որոշ են, եւ եթե առաջինը հիմնականում ընթանում էր հրեական միջավայրում, ապա վերջին երկուսը` հեթանոսական` այսպիսով կրելով համամարդկային բնույթ:

Հոգեւոր-կրոնական ոլորտում նախապատրաստությունը գերազանցապես ներկայացված է Սուրբ Գրքում, մասնավորապես` Հին Կտակարանում£

Պատվիրանազանցության ու մեղանչման հետեւանքով մարդն արտաքսվեց դրախտից եւ դատապարտվեց մեղքի ու մահվան իշխանությանը£ Իր ընկած վիճակում մարդը փորձում էր վերստին գտնել կորուսյալ դրախտի եւ անմահության ճանապարհը, սակայն մոլոր ճանապարհներով փորձելով գտնել Աստծունª միայնակ մնացած մարդն ավելի ու ավելի էր խրվում անկյալ կյանքի ճահիճը£ Բնապաշտական, կռապաշտական եւ դիցապաշտական կրոններից սկսած օտար պաշտամունքները եկան սովորեցնելու մարդուն կրոնի ժխտական երեսը, այսինքն` թե ինչպիսին չպետք է լինի ճշմարիտ կրոնը£ Այնժամ Աստված մի հատուկ միջամտությամբ` հայտնությամբ, սկսեց մարդուն ցույց տալ ճշմարիտ կրոնի հիմունքները, սկզբունքներն ու օրենքներըª նախապատրաստելով այն մեծ փրկությանը, որ կանխորոշել էր Ինքը£ Աստված ուխտ դրեց արդար Նոյի հետª ցույց տալով ճշմարիտ կրոնի առաջին նախապայմանըª արդարությունը £ Այնուհետեւ իր անսահման հավատի շնորհիվ ընտրվեց Աբրահամը, որին տրվեց խոստումըª դառնալու հայրը մի ժողովրդի, ում ծոցում պիտի ծնվեր մարդկության Փրկիչը£ Աբրահամիª խոստմամբ ծնված զավակից առաջացած հրեա ժողովրդի առաջնորդ կարգվեց Մովսեսը, որը դուրս հանեց այդ ժողովրդին եգիպտական գերությունից եւ առաջնորդեց դեպի Ավետյաց երկիրը£ Եվ հենց Մովսեսի միջոցով տրվեց Օրենքը, որով վավերացվեց ճշմարիտ կրոնի սրբության գաղափարը£ Սուրբ հայրերն ասում են, որ Նոյի միջոցով տրվեց բնական օրենքը, Աբրահամի միջոցովª բանականը, իսկ Մովսեսի միջոցովª գրավորը£ Ուխտի ժողովուրդ ընտրված հրեա ազգը չկարողացավ մնալ իր բարձունքի վրա, այլ, անընդհատ մեղանչելով, զրկվեց իր թագավորությունից ու գերի տարվեց օտար ազգերի կողմից եւ սկսեց ձուլվել ու անհետանալ£ Հավատարիմ մնացորդը թեպետ վերադարձավ մաքրագործված ու բյուրեղացած, սակայն ժամանակի ընթացքում վերածվեց բրածոյիª կյանքից ու ո•ուց զուրկ ծեսերի ու ավանդությունների մեքենայական կատարածուի£

Սակայն հրեական կրոնն ինքնին մի նպատակ չէր, այլ միջոցª մի ավելի կատարյալ կրոնի համար, որը պետք է գար այն լրացնելու£ Եվ հասունացման գագաթնակետին հասավ այն Ազատարարի գաղափարը, որի մասին խոստացվել էր դեռեւս առաջին մարդուն, թե նրա սերունդը պետք է ջախջախի օձի գլուխը (Ծննդ. 3:15)£ Աստծո ընտրյալ մար•արեները սկսեցին ազդարարել Փրկչիª Մեսիայի գալստյան մոտալուտ լինելու մասին, որը պետք է ծնվեր կույսից եւ Աստծո Հոգով հովվեր իր ժողովրդին (Ես. 7:14, 11:1-2, Միք. 5:2)£ Քրիստոսի Ծննդյանը նախորդող շրջանի վերջին տարիներին հրեական միջավայրի ողջ մթնոլորտը շիկացած էր Մեսիայի գալստյան սպասումով, եւ այս սպասումը փոխանցվել էր ուրիշ շատ ազգերի£

Թեպետ կրոնն ընդունվում է հավատքով ու հայտնությամբ, սակայն այն պետք է նաեւ ըմբռնելի դառնա մարդկային բանականության եւ տրամաբանության օրինաչափությունների համար£ Իհարկե, թե° կրոնի, եւ թե° նրա մասին գիտության զար•ացման դրսեւորումներ արձանագրվել են աշխարհի շատ վայրերում (Միջա•ետք, Ե•իպտոս, Հնդկաստան, Չինաստան, անգամ` հին Ամերիկա), սակայն ինչպես ճշմարիտ Աստծո եւ կրոնի •աղափարն իր կատարելությամբ արտահայտվեց Սինայի անապատում եւ Հրեաստանի բլրաշարքերի վրա, այնպես էլ Աստծուն ընկալելու եւ կրոնը մարդկային մտքին հասու դարձնելու կարեւորագույն գործընթացը գերազանցապես տեղի ունեցավ Էգեյան ծովի ափերին եւ կղզիներում£ Այստեղ իր գագաթնակետին հասավ Աստծուն, բնությունը, մարդուն եւ կյանքն իմացական օրենքներով բացատրելու գիտությունըª փիլիսոփայությունը£ Հույն իմաստասերների շքերթը սկսվեց Ն. Ք. 6-րդ դարից եւ առանց ընդհատվելու հասավ 1-ին դարª նույնանալու քրիստոնյա աստվածաբան հայրերի հետ£ Նրանց քարոզած բարձր բարոյականության անժխտելի նմանությունը քրիստոնեական բարոյականությանը հիմք դարձավ, որ նրանցից ոմանք անվանվեն ՙքրիստոնյաներ նախքան Քրիստոս՚, իսկ նրանց ստեղծած բազմաթիվ հասկացություններ եւ եզրեր դարձան քրիստոնեական նորակազմ աստվածաբանության կաղապարները, այն ՙնոր տիկերը՚, որոնց մեջ պիտի լցվեր քրիստոնեական վարդապետության ՙնոր գինին՚£ Իրենց իմացական բարձր կարողություններով նրանք հասան ՙԱնծանոթ Աստծո՚ գաղափարին, եւ հետա•այում հենց այդ ՙԱնծանոթ Աստծուն՚ է, որ պիտի բացահայտեին Հիսուս Քրիստոսի առաքյալներըª տարածելով ճշմարտության լույսն աշխարհով մեկ (Գործք 17: 23)£ Մարմնացյալ Աստվածորդին իր անձով կամուրջ էր դառնում հրեական Մեսիայի եւ հեթանոսական Լոգոսի միջեւ:

Հունական այս միջավայրում ծաղկեց նաեւ գրականությունըª իր բազմատեսակ սեռերով ու ժանրերով, որոնք պիտի օգտագործեր քրիստոնեական եկեղեցին իր աստվածաբանական հսկայական ժառանգությունը կազմելիս£ Դասական կատարելության հասան քանդակագործությունը, ճարտարապետությունը, խճանկարչությունը եւ արվեստի բազմաթիվ այլ ճյուղեր, որոնց շնորհիվ անգերազանցելի գեղեցկությամբ պիտի օժտվեին քրիստոնեական փառահեղ տաճարները£

Եթե կրոնական նախապատրաստությունը կայացավ հրեական կրոնի, իսկ մտաիմացականըª հունական մշակույթի միջոցով, ապա վարչաշխարհագրական ոլորտում կատարվող նախապատրաստությունն իրականացվեց համամարդկային պատմության այնպիսի մի ֆենոմենի միջոցով, ինչպիսին էր Հռոմեական կայսրությունը£ Աննշան մի քաղաքից այն վերածվեց պատմության ամենահզոր, ամենահսկայածավալ ու ամենակազմակերպված կայսրությանը, որի սահմանները տարածվում էին Պարսից ծոցից մինչեւ Ատլանտյան օվկիանոս, Սեւ ծովից մինչեւ Կարմիր ծով, Կենտրոնական Եվրոպայից մինչեւ ամբողջ Հյուսիսային Աֆրիկան ներառյալ£ Այս կայսրության միջոցով իրականացավ պատմության մեծա•ույն միությունըª քաղաքական, վարչական, աշխարհագրական եւ անգամ լեզվական առումներով£ Եվ հենց այս միությունն էր, որ պիտի նպաստեր քրիստոնեության արագ զարգացմանն ու տարածմանը£ Այս հսկայական կայսրության բոլոր մասերը միավորված էին հռոմեական սրի ուժով, որի շնորհիվ կայսրության մեջ տիրապետում էր հռոմեական օրենքն ու ՙհռոմեական խաղաղությունը՚£ Հիսուսը նույնպես գալիս էր` բերելու աշխարհին մեծագույն միությունն ու խաղաղությունը, որը, սակայն, պետք է հիմնված լիներ ոչ թե սրի, այլ սիրո վրա£ Հռոմեական օրենքը, որով պետք է մահվան դատապարտվեր Երկնային Փրկիչը, հետագայում պիտի դառնար նրա առաքյալների պատվարը հրեաների ամբաստանություններից, եւ այդ օրենքի ուժով նրա առաքյալները համարձակորեն Երկնային Արքայության խոսքը պիտի քարոզեին իշխանական եւ կայսերական ատյանների առաջ£

ՙԲոլոր ճանապարհները տանում են Հռոմ՚,-ասում էր լատինական ասացվածքը. նույն այդ ճանապարհները Հռոմից տանում էին դեպի աշխարհի չորս կողմերը, եւ հռոմեական օրենքով ու խաղաղությամբ ապահովված այդ ճանապարհներով է, որ պիտի հետագայում քայլեին Քրիստոսի առաքյալներըª տանելով բոլոր ազգերին Աստծո եւ փրկության ճանապարհը բացահայտող երկնային պատգամները (Գործք 16:17, 18: 26)£

Եթե հեթանոս ժողովուրդները միավորված էին հռոմեական մականի ներքո, ապա հրեաները ցրված էին կայսրության ողջ տարածքով մեկ եւ անգամ նրա սահմաններից դուրս£ Այսպիսով, հեթանոսներն աստիճանաբար գաղափար էին կազմում հրեական կրոնի մասին, որը պետք է կամուրջ դառնար քրիստոնեության համար£ Իսկ հետագայում, երբ քրիստոնյա քարոզիչները պիտի սկսեին իրենց ավետարանական առաքելությունը, հրեական այս գաղթօջախները պետք է դառնային այն առաջին հանգրվանները, ուր պիտի գային Ավետարանի քարոզիչները եւ շատ հաճախ, հրեաներից մերժվելուց հետո, միայն դառնում հեթանոսներին քարոզելու£

Հռոմեական կայսրությունը, թերեւս, կարող է իրավամբ օրգանական իրավահաջորդը համարվել Ալեքսանդր Մակեդոնացու ստեղծած տերության, որում տիրապետող լեզուն հունարենն էր£ Կայսրության տարածքում ապրող շատ ժողովուրդներ, այդ թվում նաեւ Հրեաստանից դուրս ապրող շատ հրեաներ, հունախոս էին£ Քրիստոսից դեռեւս երկու-երեք դար առաջ անհրաժեշտություն էր ծագել Հին Կտակարանը հունարեն թարգմանելու, որով իրականացել էր Սուրբ Գրքի անդրանիկª Յոթանասունից թարգմանությունը (Սեպտուագինտա)£ Այս թարգմանությամբ ոչ միայն բավարարվում էին հունախոս հրեաների հոգեւոր պահանջները, այլեւ հեթանոս մտավորականները նույնպես հնարավորություն էին ստանում ծանոթանալու ճշմարիտ կրոնի պատգամներին£ Այս թարգմանությունը պիտի դառնար նորակազմ քրիստոնեական եկեղեցու պաշտոնական Սուրբ Գիրքը, որին շուտով պիտի ավելանային նաեւ դարձյալ հունարենով գրված Նոր Կտակարանի գրքերը£

Եվ այսպես, բոլոր նախադրյալները պատրաստ էին ընդունելու Երկնային Փրկչին: Նոր դարաշրջանի եւ նոր ընկերության հիմքերը գցված էին, ողջ մարդկությունը կան•նած էր նոր կյանքի արշալույսի նախաշեմին, եւ ինչպես Սուրբ Գիրքն է ասում . ՙԵրբ ժամանակն իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց Իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրենքի տակª փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրութիւն ընդունենք՚ (Գաղատ. 4: 4-5)£

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 0
  • Создано
  • Последний ответ

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 148 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    148 гостей
    1 анонимный
    Арарат Putnik khnushinak АРТЕМ lord17 luc RDR Lun Vito Rubik vardan hov
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...