Перейти к публикации

Грабар.


Arik

Рекомендованные сообщения

  • Ответы 62
  • Создано
  • Последний ответ

Поскольку я получил много писем с просьбой прислать им электронную версию учебника по Грабару на русском, выкладываю его тут.

ГРАБАР ТУТ

Я понимаю, что могу быть забанен за это, тем не менее надеюсь, что те, кто успеют скачать книгу, смогут воспользоваться ею для изучения нашего священного языка.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՅԱԼԵԱՑ ՊՂԾՈՒԹԵՆԷ ՕՏԱՐԱՄՏԻՑ ՍՐԲԵՍՑԵՍ

Եւ իբրեւ բացան աչք նորա` ետես եւ լուաւ զբան լուսոյն անեղի որ ասէր. Հի՞մ հանդերձեցեր ի բաց լինել ի կենաց և զզօրութիւն կենարար շնորհաց իմոց ընդ վայր կորուսեր: Էրո՞ւմ մերժեցեր զլոյս իմ եւ ի խաւար առաջնորդեցեր զշաւիղս գնացից քոց: Զմէ՞ մոռացար զիմաստութիւն գոյակերտ, զոր յէութեան քում ի յաւիտենից եդի եւ զհետ եղեր կորստեան եւ մահու: Ընդէ՞ր ոչ զարթնուս ի քնոյ սոսկալւոյ եւ ի ննջմանէ մահաբերէ զանձն քո չապրեցուցանես: Արի՛ իսկոյն եւ զարթի՛ր զօրուեամբ ի նիրհմանէ անէութեան և ե՛կ ի լոյս իմ, որով առլցեալ` վերստին ի կեանս եւ ի գիտութիւն ճշմարտութեան եկեսցես: Ամբա՛րձ զաչս քո ի վեր եւ վերացուցից զքեզ յանմատոյց ի բարձունս եւ զանկոխելի գլխովք լերանց ընդ ամպս զօրութեան եւ փառաց ճեմեսցես: Բա՛ց առաջի իմ զդրունս հոգւոյ քոյ եւ եդից ի քեզ զոգի անվեհեր` զաշխարհաշէն ձեռս քո քաջութեամբ ի ճշմարիտն եւ յարդարն մխել: Ա՛ռ ի քեզ զզէն հրակէզ արդարութեան երեսաց իմոց` յընթադրել զամենայն պատերազմունս չարին եւ զաշխարհաւէր մատունս նորին ջաղխեսցես: Զարդարեա՛ զքեզ երկնաճեմ իմաստութեամբ գիտակցական խոնարհութեան եւ սիրոյ, որով զտեղի փառաց ժառանգել կարասցես եւ յաջակողման առ իս դասուն բերկրեսցիս: Ե՛լ ի խնդիր փրկութեան ընդ աղջամղջին հարուածովք կարեվէր խոցելոյ սրբազանի եւ սիրեցելոյ երկրիս, զոր ի սկզբանէ լինելութեան ժամանակաց ետու հարցն քոց: Ջնջեա՛ յերսեաց քոց զխարան եւ զբիծ ամօթոյ յարանորոգ թշուառութեան քոյ` յորմէ չմարթիս փախչել եւ մաքրիլ երբեք մինչև ցօրն, յորում կատարեսցես զկամ եւ զպատուէր իմ զոր այժմ ի յաւիտեանս ժամանակաց եւ ընդ ամենայն դարս դարուց ի մշտնջենաւորս երկրորդելով տամ ցքեզ, զի պահեսցես սրբութեամբ եւ անբծութեամբ եւ բոլորանուէր ողջակիզմամբ անձին քոյ զերկիրս խնամեալ աւուրն լուսոյ եւ յալեաց պղծութենէ օտարամտից զնա արեամբ եւ հրով սրբեսցես: Եւ մի՛ իշխեսցես անցանել զպատուիրանաւս իմով զայսուիկ և երկուցեալ յահգնութենէ ասացելոյս փախչել ի ժառանգութենէ նախասահմանելոյ, վասն զի չիք եւ չիցէ քեզ տեղի փախստեան ի քոյոցդ պարտուց: Եւ որպէս կարէիր քեզէն փառաց եւ անմահութեան լինել ժառանգորդ` սոյնպէս եւ զմահ չարաղէտ ընկալցիս եւ յանդարձ ի կորուստ վճարեսցիս` ի չանսալ քո բանիս հրամանի իմոյս այսմիկ, որով ի յաւիտեան երդմնեցուցանեմ զքեզ եւ զորս զքո կնի ի քէն ծնանիցին: Արդ ե՛կ ի զգենուլ զպատմուճան հրաշակերտ որդւոյ եդեմատունկ դրախտիդ սքանչելւոյ եւ, գօտեւորեալ զարդարութիւն` ընկա՛լ ի քեզ զպարգեւն կելոյ եւ այլոց բազմաց զշնորհս լուսոյ ի լոսոյդ քումմէ բաշխելոյ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Я с радостью замечаю, что у некоторых френдов тексты на грабаре вызывают положительную эмоционально-интеллектуальную реакцию. Некоторые даже задаются вопросом, насколько было правильным изымать и де-факто ликвидировать грабар из нашей культурной и образовательной сфер. С другой стороны многим кажется, что этот древний язык неспособен выражать все "тонкости" современных нам жизненных реалий. Думаю, однако, что это заблуждение.

Поскольку был зол на компъютер за исчезновение текста, то для "разрядки" перевел свое последнее интервью газете "Аравот" на грабар. Не будь "грапайкара" (о грапайкаре, грабаре-ашхарабаре когда-нибудь напишу большую обстоятельную статью, в которой аргументированно постараюсь изложить собственное видение проблемы), наши газетные политические тексты выглядели бы приблизительно следующим образом:

Հարցազրոյց ընդ Աղէքսանդրի Քանանեանց ի համակարգող խորհրդոյ նախաձեռնող խմբի կուսակցութեանն «Ընտրութիւն Հայոց»

«Անկ է հաղորդել դաշտին քաղաքականի զնոր իմն որակ: Զայն չէ պարտ քայքայել, այլ վերափոխել՝ ըստ լրջութեան մարտահրաւիրաց և ակնկալութեանց հանրութեան:

Վարչախումբն Սերժի Սարգսեանց և վարժապետն իւր Լևոն Տէր-Պետրոսեանց ղեկավարին նովին ռամավարութեամբ և աշխարհահայեցողութեամբ արժեհամակարգայնաւ: Տարբերութիւնք գոն սոսկ յանէական մանունս մասանց գործադրման նոցին», - ասէ «Առաւօտուն» Աղէքսանդր Քանանեանց՝ ի համակարգող խորհրդոյ խմբին նախաձեռնողի նորին կուսակցութեանն:

- Էրո՞ւմ մարթ էր ևս կուսակցութիւն մի հիմնել:

- Ի դաշտին Հայոց քաղաքականի աւելորդաբար բազում կուսակցութիւնքն իցեն: Տարրական քաղաքագիտականն տրամաբանութիւն յուշէ, զի թիւ դոցա երկիցս և երիցս պարտէր նուազ գոլ: Քաղաքական դաշտն Հայոց հանդերձ ամենայն երկպառակութեամբ և թուացելով բևեռացմամբ ի ներքուստ՝ նոյնական է բովանդակազրկութեամբ հայեցակարգայնաւ և սնանկութեամբ գաղափարականաւ առ հիմնախնդիրս պետականութեանն Հայոց և ազգայնոյ անվտանգութեանն աշխարհիս: Եզակի կուսակցութիւնքն, և այսոքիկ ևս՝ հանդերձ վերապահմամբք լրջագունօք, զկուսակցութեան բերեն զնմանութիւն՝ բառիս դասական իմաստիւ: Յիրաւի զմեծ մասն կուսակցութեանց գրպանային կառոյցք են՝ ի սպասարկել զշահ միոյ կամ յոլովից անձանց՝ ըստ անհատական կամ խմբակային պիտոյից: Ի հիմնադիր ժողովի նախաձեռնող խմբի կուսակցութեանն «Ընտրութիւն Հայոց» զեկուցողքն ցուցին, զի այժմեայ քաղակական համակարգն բնաւ իսկ չէ հասու լուծմանն առանցական մարտահրաւիրաց յարուցելոց ընդդէմ հանրապետութեանն Հայոց:

- Զի՞նչ գործելոց էք դուք, զոր այլոց ցայսվայր չէ գործեալ:

- Մեք հաւակնեմք միաւորել զպետականակենտրոն և զողջամիտ ազգայնական կողմնորոշումն կալեալ անձինս և զշրջանակս՝ զգերխնդրով պաշտպանութեան պետականութեանն Հայոց: Դաւանեմք զՀայրենիսն Հայոց ընդ ամենայն քաղաքակրթական, պետական և տարածային արտացօլմունս իւր լինել գերագոյն կարգի բացարձակ սկբնարժէք: Ամենայն ոք ի քաղաքական գործչաց կամ յուժոց, որ յանդգնիցէ ընդ տարակուսանօք արկանել զբացարձակութիւն սորին, պարտ է զայսոսիկ արտաքս ի բաց ընկենուլ՝ ի լուսանցն դաշտին Հայոց քաղաքականի: Շահն անվտանգութեանն Հայոց ազգայնոյ մերժէ անդարձիւ զայսու ժամանակաւ վարեալ զքաղաքականութիւնն՝ ի զիջել զազատագրեալ տարածս և ի «յաշտեցուցանել» զՀայս ընդ թիւրքս՝ իբրև զարկածախնդրութիւն անպատասխանատու, որ լի է անմիջական յետևանօք կործանարարօք: Գոն մեզ յստակ և մասնագիտօրէն փաստարկեալ մօտեցմունս սկզբնայինս, որք ի կարգաւորումն դաշտին տնտեսականի և խնդրոց հասարակաց հային՝ ընդ գերակայութեամբ շահին ազգայնոյ և պետականի՝ ի մտի ևս կալեալ զառանձնայատկութիւնս տեղւոյս:

- Դուք մերժէ՞ք և զիշխանութիւնն և՛ զընդդիմութիւնն:

- Մեք չմերժեմք զայժմեայ իշխանութիւնն և զընդդիմութիւնն, այլ արձանագրեմք զոր ի վաղուց անտի հետէ է ճշմարտութիւն ակներև. Դաշտս քաղաքական ոչ է անընդունակ յընթադրել զմարտահրաւէրս, որք գոյացապէս սպառնան աշխարհիս: Այսօր ի Հայս բազումք խօսին զձևաւորմանէ «երրորդի ուժոյ» և ամենեքեան զարմանամք, թէ զմէ՞ դա ոչ կայանայ: Արդ հաստատեմք, զի «ուժն երրորդ» չմարթի լինել, վասն զի բուն այլընտրումն մարթի գոլ եթէ իրապէս ի միմեանց տարբեր պետականակերտ մօտեցմունք լիցին ի միջի: Յայսմ նուագի չկամիմք զերագնահատել զչափ կարեաց մերոց և մեզէն զմեզ միայն յիրական երկրորդ բեևեռն կարգել: Վստահացեալ եմք, զի յամենայնի հարկաւոր գիտակցումն հայակենտրոն պետականաշինութեանն հրամայականի կարէ բառնալ զլճացումն մերօրեայ քաղաքական դաշտիս և զանպտուղ ամլութիւնն սորին: Ի նախորդ նախագահական ընտրութիւնս մեծի մասին մարդկան զքուէ արկեալ է ոչ ի Սարգսեանց Սերժի և ոչ ի Լևոն Տէր-Պետրոսեանց կոյս, այլ ընդդէմ միոյն ի նոցանէ կամ միւսոյն: Անկ է շնորհել հանրութեանն ոչ զհնարն Տէր-Պետրոսեանց Լևոնաւ զՍարգսեանց Սերժ պատժելոյ, այլ զառիթն վաւեր ի կերտել վճռականութեամբ զապագայն պետականութեանն Հայոց՝ անհատական գիտակցմամբն պատասխատւութեան ազգայնոյ: Ամենեցուն պարտ է զոյժ յանձին գտանել և թերթել արժանաբար զէջ առաջնոյ քսանամեկի անկախութեանն Հայոց, որ թէպէտ և դսրովեալ իցէ խայտառակութեամբ քրէապետաց, այլ և լի է հրաշամեծար յաղթանակօք մերազնեայց:

- Սէֆիլեանց Ժիրայր, որ ընկերակից ձեր է ի շրջանակս «Միացումն» նախաձեռնութեան, շարունակէ մնալ առ առաջին նախագահն:

- Սէֆիլեանց Ժիրայր յիրաւի յերոս մի է ռամական պատմութեանն Հայոց նորագունի, այլ և ի հանապազօրեայ կենցաղավարութեան իւրում համեստ, նուիրեալ և ազնուագոյն այր լինել տեսանի: Յընդդիմադիր շարժումն Լևոնի Տէր-Պետրոսեանց նորա միացեալ է վասն անկեղծական համոզմանն, զի այդ իցէ մարտավարութիւն ճշմարիտ՝ զկնի «վերականգնելոյ օրինականութեանն սահմանադրականի» զազգային պետականութիւնն կերտել: Զտարաձայնութեանց տեսակետաց նոցա ադրադարձ արարեալ է նորին Լևոնի Տէր-Տետրոսեանց, որ անուղղակի իմն ծանոյց զայսցանէ յելոյթս իւր հրապարակայինս: Յայսմ իրի մօտեցումն մեր էապէս տարբերի: Ես ինձէն զայժմեայ վարչախումբն առ օրինաչափ արտադրանս ունիմ այնր կեղծպետական համակարգի, զորոյ զհիմունս նորին Լևոնի Տէր-Պետրոսեանց արկեալ է: Վասն որոյ և ի մէջ այսր միևնոյն բևեռի երկուց անձնապէս երկպառակեալ հատուածոց զմարտավարական ընտրութիւն ինչ կատարել միանգամայն անիմաստ վարկանեմ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Материалы по грабару на англйиском (грамматика, уроки, тексты, словари и т.д.)

http://www.utexas.edu/cola/centers/lrc/eieol/armol-0-R.html

http://www.utexas.edu/cola/centers/lrc/eieol/armol-TC-R.html

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Տեառն Կոմիտասի Աղցեցւոյ կաթողիկոսի օրհնութեան կանոնն՝ արարեալ ի գովերգութիւն Սրբոց Հռիփսիմեանց:

ԿԱՆՈՆ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՑ ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ

Օրհնեսցուք զՏէր, զի փառօք է փառաւորեալ:

Անձինք նուիրեալ ք սիրոյն Քրիստոսի երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք. ի պարծանս ձեր բարձրացեալ տօնէ մայր Սիոն դստերօքն իւրովք:

Բարբառք երկնաւորք լցին զերկիր, քանզի հոտ անուշից բուրեցայք ի Քրիստոս. ողջակէզք բանաւորք և զոհք փրկութեան և որոջք անարատք ընծայեալք Աստուծոյ:

Գեղեցկութիւնք մարմնաւոր պայծառութեան ձերոյ յիմարեցոյց զթագաւորն և պակեան հեթանոսք. ի գեղ սքանչելի աստուածատուր կուսանացն տարփացեալ զուարթունքն ընդ մարդկան տօնեցին:

Դարձեալ վերստին արարչագործ զօրութիւն և դարձեալ Եդեմ աստուածատունկ զարդարի, քանզի ծառն կենաց տնկեցաւ ի դրախտին՝ բերելով մեզ զպտուղ զերանելին Հռիփսիմէ:

Երկունք մահաբերք անիծիցն լուծան և Ադամ վերստին աստուածակերպ ճոխանայ, փոխանակ Եւայի դստերք նորա, մարտիրոսք և կուսանք ընծայեալք Աստուծոյ:

Զօրք հրեշտակաց ընդ մարդկան տօնեցին և կանայք ի յերկինս գրեցան զինաւորք. կուսութեամբ ընդ մահու պատերազմեալք յաղթեցին ՝ խաչակից լինելով կուսածին արարչին:

Է զարմացումն և ի վեր քան զհրաշս, խորհրդոց և բանից հրեշտակաց և մարդկան, քանզի էնն Աստուած ամենազօր զօրութեամբն խոնարհեալ տեսանէր զհանդէս կուսանացն:

Ընկերք միամիտք մարմնական կենցաղոյս, նահատակք հաւասարք և հոգւով միացեալք, միաբան ընթացեալք ի տեղի ճակատու՝ զինեցան հաւատով և կացին յանդիման:

Թուլացան կորովիք հաստաձիգ աղեղանց և տկար կանայքն վառեցան զինու. թագաւորն պերճացեալ զօրութեամբ և փառօք ի մանուկ ի կուսէն պարտեալ ամաչէր:

Ժողովեալ բազմութեան ազգաց և ազանց՝ ոչ զօրէին առ մի նահատակ, քանզի հասեալ ի թիկունս աներևոյթ օգնութիւն՝ խորտակեաց յայտնապէս զգաղտնի պատերազմն:

Ի վերայ միոյ պատուական մարգարտի խաղացին ցնծալով ամենայն հեթանոսք, արևմուտք յարևելս ընթացեալք հասին՝ քարոզել յայտնապէս զչքնաղ տեսութիւնն:

Լուան թագաւորք և լցան խնդութեամբ՝ որսալ յանձն առին զգաղտնի մեխութիւնն. պարգևել իրերաց խոստանային բանիւք և ծածուկ հնարիւք՝ գողանալ ի միմեանց:

Խորհուրդք հոգևորք յղութեանցն յայտնէր և երկունք փրկութեան աշխարհի ճեպէին, քանզի կամք վերին հրամանին քաղցրացեալք՝ իջուցին ի վերուստ զպարգևս փրկութեան:

Ծնան կուսանք ազգս բազումս և մարք մանկունք զհրապարակս ծերոց. ի գիրկս սրբութեան աղօթից և պահոց աճեցին հաւատով զարդարեալք ի Քրիստոս:

Կանայք պատուականք քաղաքաւ և ազգաւ, վաճառականք առատք անյայտ մարգարտին. եդին զանձինս գրաւականս բազմաց և եղեն փրկանք անծանօթ աշխարհին:

Հռիփսիմէ մեծ խորհուրդ և անուն ցանկալի, ընտրեալ ի յերկրի և դասեալ ընդ հրեշտակս. եղեր օրինակ սրբութեան կուսանաց՝ վարդապետութիւն արանց արդարոց:

Ձեզ նմանել կարօտին ամենայն հոգիք՝ միացեալք սրբութեամբ և սիրովն Քրիստոսի, զի մահուամբ ձերով մեզ ճանապարհ հորդեցիք՝ ելանել ամենայն մարդոյ առ Աստուած:

Ղեկավարք ճարտարք գոգևոր իմաստութեամբ, թեթևաբեռն մարմնով և մտօք սլացեալք. ընդ երկայն ասպարէզս ծովածուփ կենցաղոյս՝ անվնաս նաւեցիք և հասիք առ Քրիստոս:

Ճշմարիտ որթոյն Քրիստոսի շառաւիղք և ողկոյզք ճմլեալք ի հնձանս ձեր, զի ուրախ եղիջիք անմահական բաժակաւն:

Մերժեցին զկարիս մարմնական կենցաղոյս, զի ծանեան եթէ երազ է և սուտ պաճուճանք. ոչ հեշտացան ի գրգանս փափկութեան՝ իմացան եթէ սնոտի է անցաւոր մեծութիւնս:

Յանդաստանս հոգևորս աղօթից և պահոց վաստակեալք յուսով զամենայն ժամանակս. Ժուժկալելաք փորձութեանց և պէսպէս լլկանաց և եղեալք ժառանգորդք անթառամ պսակին:

Նախանձելի յօրինեցին զառագաստ կուսութեան նոր նորոգեալ արեամբ և հրով. մատնեցին զանձինս սուսերաց և ջահից և անշէջ լապտերօքն հետևեալ մտին յառագաստն:

Շինուածք երկնաւորք ի յերկրի հաստատեալք և արձանք լուսեղէնք ի յերկինս կանգնեալք. ինքեանք ելին և այլոց ցուցին՝ զճանապարս ցանկալի զվերինն Երուսաղէմի:

Ո՛վ զգաստութեան իմաստուն կուսանացն, որոց ոչ յաղթեաց հեղգութիւն և քուն, այլ արթունք և պատրաստք մնալով երկնաւոր հարսանեացն, զի մտցեն ի յառագաստ անմահ փեսային:

Չունի ոք ի նոսա անուն չարութեան և ոչ նախատինս յիմար կոչելոյ, քանզի միով պնդութեամբ հոգւով արութեան՝ միաբան քաջացան առ հասարակ ցնծասցեն:

Պարակցեալք քաջազէն բռնութեամբ՝ ի յերկրէ ի յերկինս տարադէմ գնացին փախստեայք. ինքեանք ելին և մեզ ուսուցին բազում նեղութեամբ մտանել յայն հանգիստ:

Ջերմեռանդն աղօթիւք և սիրովն առ Աստուած հայցեցին զհնարանս փրկութեան՝ բառնալով զխաւար դիւապաշտ մոլորութեանց յաշխարհէ՝ պայծառացեալք լուսովն որ ի Հօրէ ծագեցաւ:

Ռահս յոլովս առաքինութեան յայտնեցին որդւոց մարդկան վերանալ յաշխարհէ. Անստերիւր հոգևորական վարուք ելանել ի բանակս երկնաւորս անմարմին հրեշտակաց:

Սոքա են քարինք սուրբք հիմնեցեալք ի յերկրի, զոր կանխաւ գուշակեաց մարգարէն. ի նոյն ի նիւթոյ շինեցաւ Կաթողիկէ Եկեղեցի՝ բարձրացեալ փառօք ի պարծանս խաչին:

Վասն ձեր երանեալ նահատակք զօրք հրեշտակաց անմարմին զուարթնոցն ի յերկնից ի յերկիր հեղան և մարդիկ խառնեցան ի գունդս զինուորացն Քրիստոսի:

Տօնեսցուք ստուգութեամբ ի հնձանս նոցունց, զի արբեալք լիցուք անմահական բաժակաւն, քանզի բաշխեն զբժշկութիւն հոգւոց և մարմնոց և զպարգևս երկնաւորս սիրողաց իւրեանց:

Րաբունւոյն հրամանաւ աներևոյթ ազդմամբ յարևմտից յարևելս եկեալ հասին, զի լուսով հրեշտակական վարուք կուսութեան փարատեցին զխաւար դիւապաշտ մոլորութեանցն:

Ցնծութեամբ տօնեսցուք զյիշատակս նոցունց, զի և նոցին հաղորդեսցուք փրկութեան՝ խնդրելով յարարչէն զպարգևս երկնաւորս և զդասելն ընդ նոսին ի յարկսն լուսեղէն:

Ւիւծեալք մաշեցան յուսացեալք ի մեծութիւն և կանայք վեհազինք գերազանցեալք յաղթեցին. բուրվառք ոսկեղէնք հրով Հոգւոյն վառեցան՝ ջահազգեստեալք ի Քրիստոս և դասեալք ընդ հրեշտակս:

Փառաց ի փառս բարձրացեալ պարծին ի պատիւ և ի փառս երեսուն և եօթանքն, քանզի այս է թիւ երանեալ կուսանացն, որք անթառամ պսակեցան յանվախճան յաւիտեանն:

Քեզ որ ցնծութիւնդ ես Քրիստոս Աստուած և ուրախութիւն ամենայն արդարոց քաղցրասցին վասն մեր աղաչանք սրբոցն՝ շնորհելով զթողութիւն մեր բազում յանցանացն:

ՀԱՐՑ

Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց՝ օրհնեալ, փառաւորեալ անուն սուրբ քո յաւիտեան:

Այսօր զանյաղթելի Հռիփսիմեանց զյիշատակս տօնէ սուրբ եկեղեցի՝ բարեբանելով զՏէր Աստուած հարցն մերոց:

Այսօր հրաւիրեցաւ յերկնից արքայութիւնն սուրբն Հռիփսիմէ և արիաբար ընդդիմամարտեալ յաղթեաց բռնաւորին՝ խոստովանելով զՔրիստոս թագաւորն՝ զՏէր Աստուած հարցն մերոց:

Այսօր պայծառացեալ ի կամարս լուսեղէնս սուրբն Հռիփսիմէ և հիւսիսականաց տօնողաց ուսոյց փառաւորել զՏէր Աստուած հարցն մերոց:

Ամենայն գործք Տեառն զՏէր օրհնեցէք. զՏէր զՔրիստոս թագաւորն օրհնեցէք զնա նոր օրհնութեամբ:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Որ պայծառազգեաց վայելչութեամբ պսակեաց զսուրբն Հռիփսիմէ և զԳայիանէ. Օրհնեցէք զնա նոր օրհնութեամբ:

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Որոց վարդագոյն հեղմամբ սուրբ արեանցն նորոգեաց զաշակերտեալսն ի ձեռն սրբոյն Գրիգորի. Օրհնեցէք զնա նոր օրհնութեամբ:

ՄԵԾԱՑՈՒՍՑԷ

Մեծացուսցէ անձն իմ զՏէր և ցնծասցէ հոգի իմ Աստուծով փրկչաւ իմով:

Զքեզ Աստուածածին աղբիւր անսպառ լուսոյն, որ լուսաւորէ զհաւատացեալս միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Դու պարծանք կուսութեան մարդկան. դու ուրախութիւն հրեշտակաց. Դու բարձող անիծիցն. վասն որոյ զքեզ ձայնիւ երգով մեծացուցանեմք :

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Դու ճշմարիտ արևելք արեգականն արդարութեան, յորմէ ծագեաց փրկութիւն տիեզերաց. միաբանական ձայնիւ երգով մեծացուցանեմք:

ՈՂՈՐՄԵԱ

Ողորմեա ինձ Աստուած, քաւեա զանօրէնութիւնս իմ:

Քրիստոս Աստուած բացեր զդուռն հաւատոյ սրբոյն Հռիփսիմեայ՝ խոստովանել զԱստուածութիւնդ քո մարտիրոսութեամբ ի մէջ Հայաստանեայց:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Յաղթող զօրութեամբ պայծառացեալ ի կամարս լուսեղէնս ընդ անմարմնոց բազմութիւնսն՝ խոստովանելով զՔրիստոս թագաւորն:

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Ժողովեալքս հայցեմք բարեխօսութեամբ սրբոց Հռիփսիմեանց՝ ընկալ և զմեզ փրկիչ յորդեգրութիւն ի դպրութեան կենաց:

ՏԷՐ ՅԵՐԿՆԻՑ

Օրհնեցէք զՏէր յերկնից, օրհնեցէք զնա ի բարձանց:

Պարկեշտ կանայքն սուրբն Հռիփսիմեանք եղեն սիրողք Քրիստոսի և ընկալան զանապական զպսակն:

Փառք Հօչ և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Եղեն տաճար սրբութեան Որդւոյն Աստուծոյ շինեալք ի վերայ հիման առաքելոց և մարգարէից:

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Առաւել քան զլուսաւորս ի մէջ աստեղաց փայլեն ի դասս հրեշտակաց դստերք վերինն Երուսազէմի:

ՄԱՆԿՈՒՆՔ

Օրհնեցէք մանկունք զՏէր և օրհնեցէք զանուն Տեառն:

Յիշատակ Քրիստոսի սրբոց վկայիցն. եկայք հաւատացեալք զճգնութիւնս սոցա հռչակեսցուք և օրհնութեամբ զԱստուած փառաւորեսցուք:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Զուարճացիր Հռիփսիմէ քոյին սուրբ ընկերօք, զի ի տեղւոջ հեղման արեան ձերոյ դասք հրեշտակաց տօնեն ընդ մեզ. եկայք հաւատացեալք զճգնութիւնս սոցա հռչակեսցուք և օրհնութեամբ զԱստուած փառաւորեսցուք:

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Ի տաճարի Հռիփսիմեանց մեծ վկայուհեաց եկեղեցիք սրբոց պայծառազգեաց վայելչութեամբ տօնեն այսօր. եկայք հաւատացեալք զճգնութիւնս սոցա հռչակեսցուք և օրհնութեամբ զԱստուած փառաւորեսցուք:

ՀԱՄԲԱՐՁԻ

Համբարձի զաչս իմ ի լերինս, ուստի եկեսցէ ինձ օգնութիւն:

Անսկիզբն Բանն Աստուած որ վասն մեր համբեր մահու, բառնալով զդատակնիք անիծիցն առ ի մէնջ, գերապանծ մաքրութեամբ զմարդիկ վերագրեաց՝ խաչակից իւր և վկայք կամաւոր մահուամբ իւրեանց:

Դիմամարտ գոլով սրբոց ընդ կռապարիշտ պաշտամունսն՝ երջանիկ ճակատամարտք յայտնեցան անպարտելիք, զի զԱստուած բոլորից տիրաբար սիրեցին՝ էակցին Հօր հետևեալ ստացան զթագն պարծանաց:

Ընթադրեալք զմահու խրոխտումն ընդդէմ մեղացն վառեցան, թոպեցան յերկունս գանից գեր ի վերոյ քան զբնութիւնս. ժուժկալեալք ի փորձ բանտից, գելարանաց և կապանաց, ի մրցմունս գազանաց սրոյ և հրոյ մենամարտեալք:

Լլկանօք և քերանօք զարեան վտակսն հոսեցին, խորհրդոց ոչ խոտորումն և ոչ փոխադրութիւն բարուց. ծաղիկքն նիւթեղէնք յաննիւթ ծաղիկն յօդեցան՝ կատարեալք քաջութեամբ զչարին մուրհակսն կապտեցին:

Հրով Հոգւոյն զինու վառեալ զհալածիչսն վանեցին. ձօնեցան զենմամբ սրոյ ի բանաւոր ողջակիզումն. զարդարմամբ լուսոյ կենաց զխաւար մեղաց փարատեցին. ճոխաբար հետևեցան լուսաշաւիղ ընդ պողոտայն:

Մերժեցին կործանեցին զմահահոտ զմեքենայսն. յաղթեցին կարեաց մարմնոյ և հեշտալի գրգանաց. նաւարկեալք հմտաբար ընդ զրահեղեղ կռապաշտութիւնսն. շնորհազարդ փայլմամբ փայլեալք ի յերկնային նաւահանգիստն:

Որոշեալք ի կրից կարեաց և ի Քրիստոս արձանացեալք. չարաչար չարչարանօք զչարին մուրհակսն կապտեցին. պատրաստեալք չարադիւթիցն զհրեղէն գետոցն զկիզմունս. ջրոյն կենաց գետահետեալք բղխեցին մեզ յարբուցումն:

Ռահ գործեալք ի լուսաճեմ յաստուածակերտ ի խորանս սրբափայլ զգեստուք պճնեալք ըստ զարդու նոր Սիոնի. վեր առեալ վկայօրէն զմարգարիտն հաւատոյ. տենչացեալ անճառ լուսոյն վերասլացան ի կեանս անմահս:

Փառք Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ:

Րաբունեացն հրաշալեաց գտցուք և մեք աշակերտեալք. ցօղեսցին մեր արտասուք ընդ ցօղ արեան նահատակացն. Ւիւսեսցին թելք հոգւոց ընդ հիւսից պսակելոցն. փայլեսցին գործք բարեաց ընդ լուսաթռիչ մարտիրոսսն:

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

Քրիստոսի պսակողին զաղօթանուէր զմաղթանս զերանեալ նահատակացն մատուսցուք ի յընծայումն, զի հաճութեամբ խոնարհեալ ընկալցի վասն մեր. թողութիւն շնորհեսցէ մեր բազում յանցանացն:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 1 месяц спустя...

Кто нибудь сможет разобрать, что здесь написано?

Эта фотка сделана в Венеции на колонне Базилики Святого Марка.

Ital23.jpg

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Здесь где то был "Патараг" на грабаре, Бендер разместил.Полезная вещь- нигде в сети больше нет.

В Израиле вся печать толко на грабаре и разговорный по большеи части тоже.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Текст на колоне довольно сумбурен, посему я даю только приблизительный перевод. Гипотетические части я записываю италиком.

ԹՎ(ԻՆ) ՌՃԴ ԱՆԱՆՈՒՄԻ ԹՈՌՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՂ(Ա)ՑԵՑԻ Ս(ՈՒՐ)Բ ՍԱՅ ԱՐՔՈՒՆ

Ծ(Ա)ՌԱՅ

В год 1104 (1655 от рождества Христова) внук Ананума Хачатур Джугаеци (Джульфинский) святой сей царский слуга

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Текст на колоне довольно сумбурен, посему я даю только приблизительный перевод. Гипотетические части я записываю италиком.

ԹՎ(ԻՆ) ՌՃԴ ԱՆԱՆՈՒՄԻ ԹՈՌՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՋՈՂ(Ա)ՑԵՑԻ Ս(ՈՒՐ)Բ ՍԱՅ ԱՐՔՈՒՆ

Ծ(Ա)ՌԱՅ

В год 1104 (1655 от рождества Христова) внук Ананума Хачатур Джугаеци (Джульфинский) святой сей царский слуга

Спасибо, дорогой, я передам спрашивающему! :sharik:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 0 анонимных, 286 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    284 гостя
    lord17 Абрикос varvarikus vanski operit Firefly
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...