Перейти к публикации

Грабар.


Arik

Рекомендованные сообщения

Мир вам!

Начал изучать грабар.

Желаю познакомиться со знатоками или начинающими.

Для более полного изучения и осмысления для.

С уважением,

Арарат Петросян,

Краснодар.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 62
  • Создано
  • Последний ответ
  • 4 года спустя...

Կանխելով իմ ապագա շատ ընդարձակ ռուսալեզու հոդվածի լույս տեսնելը` կամենում եմ համառոտակի անդրադառնալ գրաբարի դերին ու նշանակությանը Հայոց քաղաքակրթության համար: Այստեղ արտահայտվելիք բազում մտքեր առաջին հայացքից ձեզ խիստ տարօրինակ և ժամանակավրեպ կթվան, սակայն խնդրում եմ ձերբազատվել փոքրուց ձեզ մատուցված «բացարձակ ճշմարտությունների» կաղապարից և խնդիրը փորձել դիտարկել նաև ստորև ներկայացվելիք տեսանկյունից: Գրաբարն ուսանելուց առաջ դուք պետք է լավ պատկերացնեք, իմանաք և գիտակցեք, թե ինչպիսի գործառույթով օժտված լեզվին եք մոտենում և վերջինիս իմացությունը որքանով կբարեշրջի ձեր ներաշխարհը, հայրենաճանաչությունն ու ոգեղեն ներուժը:

Ո՞րն է, ուրեմն, գրաբարի գործառույթը:

• Գրաբարը Հայոց աշխարհի և քաղաքակրթության դասական սրբազան լեզուն է, որն օժտված է հարամնա արտաժամանակյա խորհրդանշայնական ներգործությամբ:

• Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է և` Հայոց աշխարհի քաղաքակրթակերտ ներուժի բյուրեղացումը:

Ռուսալեզու ընթերցողների համար.

• Грабар – это священный классический язык Армянского мира и цивилицации, обладающий перманентной всепроницающей действенностью вневременного идеоматического символизма.

• Грабар является осью созидательной целостности Армянской цивилизации и кристализацией цивилизационнообразующей потенции Армянского мира.

Գրաբարի էությունն ու գործառույթները բացահայտող սույն մասնակի սահմանումները, բնականաբար, ենթակա են պատմական և հայեցակարգային մեկնաբանությանը: Սկսենք դասական լեզու քաղաքակրթական երևույթի քննությունից:

Ներկա գիտակցության մեջ դասական լեզու անվան ներքո հիմնականում հասկանում ենք մի «մեռած» հին լեզու, որն ընկած էր հին աշխարհի և միջնադարի քաղաքակրթական տարբեր ընդհանրությունների գրավոր ավանդույթի հիմքում: Ասենք լատիներենը` Արևմտյան Եվրոպայում, հին հունարենը` Բյուզանդական կայսրությունում, գրաբարը` Հայոց դասական մշակույթի հիմքում, դասական ասորերենը` ասորական բոլոր քրիստոնյա համայնքների ու եկեղեցիների շրջանակներում, հին սլավոներենը`արևելյան սլավոնական ժողովուրդների ավանդության սկզբնավորման և զարգացման տարբեր փուլերում և այլն: Պետք է նշել, որ դասական լեզուն գրեթե միշտ ստանձնում է նաև «սրբազան լեզվի» գործառույթը` տիրապետող դառնալով յուրաքանչյուր քաղաքակրթության վեհագույն հոգևոր հարթության վրա: Նախորդ բոլոր օրինակներին հավելենք եբրայեցերենի որպես սրբազան լեզու ցայսօր սրբորեն պահպանվող գործառույթը հուդայականության մեջ, ավեստերենի /մասամբ նաև պահլավերենի/ գործածումը` որպես զրադաշտականության նվիրական լեզու կամ արաբերենին վերապահված բացառիկ դերն իսլամում: Իրականում, դասական լեզվի կրոնական սրբազնացումը կարևորագույն ցուցիչն է քաղաքակրթության ինքնության և ինքնուրույնության լիարժեք կայացման: Այսինքն, դասական և խորքային իմաստով միասնական քաղաքակրթության սահմանները ճշտվում են տվյալ ընդհանրության մեջ մեկ սրբազան և դասական լեզվի գործածմամբ: Այս առումով, որքան էլ անսովոր հնչի, Արևմտյան Եվրոպան սկզբունքորեն մեկ` հռոմեա-կաթոլիկ /այժմ գրեթե ամբողջապես կորուսյալ/ քաղաքակրթության ժառանգորդ է: Նույնը կարելի է ասել նաև հին սլավոներենի երբեմնի տիրապետության սահմաններով ուրվագծվող արևելասլավոնական ժողովուրդների քաղաքակրթական միասնության մասին, որը, սակայն, ամբողջապես ինքնուրույն քաղաքակրթություն չէ, այլ` բյուզանդականի կիսանկախ ենթաշառավիղը:

Եթե առաջնորդվենք հիշյալ տարորոշիչ սկզբունքով, ապա մենք հայերս, աորիները և ղպտիներն ինքնուրույն և ինքնակա քաղաքակրթություններ ենք, քանի որ սույն ազգային ընդհանրությունների դասական լեզուները բարձրացվել և ստանձնել են նաև սրբազան լեզվի կարգավիճակ:

Սրբազան լեզուն ազգային ընդհանրության լեզվական այն տարբերակն է, որը կանոնավորում և արարում է մարդու հույզերի, մտածությունների, գերբնականի հետ առնչվելու և մշտնջենավորի մեջ խորաթափանցելու անհատական և ընդհանրական փորձառությունը: Այն մարդու ոգեղեն աստվածային էության գերագույն դրսևորումն է: Ինքնին հասկանալի է, որ նման դրսևորումը փոփոխական և հեղհեղուկ լինել չի կարող: Այն տարբեր ժամանակաշրջաններով և մարդկային խառնվածքով պայմանավորված ողջ զանազանությամբ հանդերձ պետք է կրի միասնականության զորեղ կնիքը` բոլոր ժամանակների և բոլոր անձանց մտքին և հոգուն հասկանալի, ընդունելի և ներազդող լինելու համար: Այս է սրբազան լեզվի կարևորագույն առանձնահատկությունը` անկախ ժամանակի, վայրի և խառնվածքի լինել միևնույն ճշմարտության, գիտության և ոգեղեն հարստության կատարյալ ներակիչն ու փոխանցողը:

Հասկանալի է, որ սրբազան լեզվի մասին մեր արած ակնարկներն ինքնաբերաբար վերաբերվում են նաև քաղաքակրթակերտ ներուժի աղբյուր հանդիսացող լեզվի դասական գործառույթին: Խնդիրն այստեղ նույն է` ապահովել լեզվա-մշակութային միասնականությամբ օժտված ազգային ընդհանրության քաղաքակրթական գանձարանի հարատև և անարգել փոխանցումը բոլոր ժամանակների բոլոր սերունդներին: Այսօր դա խելացնորություն է թվում, բայց մարդկությունը դեռ անդրադառնալու է այս մոռացված ճշմարտությանը:

Այսօր մեզ վարժեցրել են այն անհեթեթ մտքին, որ լեզուն, իբր, սոսկ տեղեկությունների փոխանցման տեխնիկական միջոց է: Քստմնելի սո՛ւտ և մարդ էակի վեհությանը հասցված անարգիչ հայհոյանք: Լեզուն` խոսքը` մեր ստեղծարար էության բյուրեղացումն է, յուրաքանչյուր ազգի` մշակութային և գոյաբանական գերագույն արժեքը /Հայրենի հողի հետ միասին/: Հնագույն ժամանակներից մարդիկ գիտակցել են խոսքի արժեքն ու զորությունը: Խոսքը` մարդու Աստուծո պատկերով և նմանությամբ ստեղծված լինելու, նրա բանականության և ոգեղենության վկայությունն է ու զենքը, որով կերտվել և կերտվելու է մարդու փառքը և հոգևոր կատարելությունը: Խոսքը յուրաքանչյուր բարի նորարարության ակունքում է: Նյութական աշխարհում խոսքը կենսագործում է վերին իրողությունների իմաստը…

Բնականաբար, այս կերպ ընկալած լեզուն կամ խոսքը միանգամայն վեր է անընդմեջ փոփոխվող և անկայուն առօրեական խոսվածքից :

Յուրաքանչյուր ազգային լեզու ունի պատմության ուրույն ընթացք: Կան ազգեր, որոնց /թող շատ տարածված և քաղաքականապես զորեղ/ լեզուներն այդպես էլ չեն կարողացել բարձրանալ դասական և, հատկապես, քաղաքակրթակերտ սրբազան և մշտնջենահաստատ լեզվի մակարդակին: Դասական և սրբազան լեզու լինելու շնորհին արժանացել են հիրավի սակավ թվով լեզուներ, որոնց շարքում գրաբարն ունի իր ուրույն և մեծապես պատվավոր տեղը:

Աստվածային նախախնամությամբ և պատմական ընթացքի օրինաչափությամբ հասնում է ի վերուստ սահմանված այն ժամանակը, երբ լեզվի տվյալ ժամանակի արձանագրած դրությունը /որը միշտ էլ ամենակատարյալն է/ գրի է առնվում` հետ այսու ստանձնելով հավերժորեն անփոփոխ դասական և սրբազան լեզվի գործառույթը: Մեր պարագային դա Ե /հինգերորդ/ դարն էր: Ե դարից հետո հայերենի զարգացումն ընթացավ երկու ուղղությամբ: Մի կողմից խոսակցական բարբառներն անընդհատ ձևափոխվում էին, մյուս կողմից դասական ու սրբազան գործառույթը ստանձնելու շնորհիվ շարունակական վայրիվերումներից ազատված և անդրանցական ոլորտներ թևակոխած գրաբարը զարգացավ իր քերականական համակարգը կայունացնելու և ոճային ճոխությունները հարստացնելու ուղղությամբ: Ժամանակի սղության պատճառով չեմ խոսելու հետդասական գրաբարի, հունաբան դպրոցի և ոճական բնույթի բազմաթիվ այլ հարցերի մասին, որոնց կարելի է անդրադառնալ ավելի ուշ: Կարևորն այս է` ամեն մի նոր սերունդ ձգտում էր հնարավորինս անաղարտ պահպանել մաշտոցյան ոսկեղենիկ լեզվի քերականական կուռ միասնականությունը և, միաժամանակ, հաղորդում էր լեզվին նորանոր ոճերի և արտահայտչաձևերի ճոխություն: Տարբեր ոճերի առկայությունը հսկայական հնարավորություն էր ընձեռում գործածելու հարյուրավոր նրբերանգներ, որոնք ներկա աշխարհաբարի պարագային պարզապես աներևակայելի են: Այսուհանդերձ, Է, ԺԱ կամ ԺԹ դարերում գրաբար ուսանած անձը ստանում էր կատարյալ բանալին` Հայոց աշխարհի քաղաքակրթական ողջ գանձարանին, վերջինիս մշտակենդան ոգուն և ստեղծարար ներուժին անմիջականորեն հաղորդակից և ժառանգորդ դառնալու սքանչելի շնորհը:

Այսօր կապը Հայոց հաւիտենականության հետ ընդհատված է գրաբարի աբովյանական և խորհրդային ոչնչացմամբ: Մեր գրականության մեծագույն և համաշխարհային արժեք հանդիսացող գոհարները դպրոցներում եթե անգամ սերտվում են, ապա միայն աշխարհաբար ոգեզրկող թարգմանությամբ: Չկարծեք, որ այս խոսքերն արտաբերելիս, այպանում եմ արևելահայ կամ արևմտահայ աշխարհաբարները կամ էլ միջին հայերենը: Իսպառ ո՛չ: Պարզապես, արարատյան բարբառը Հայոց մյուս բարբառների նման պետք է մնար հյութալի կենցաղային խոսքի կենդանի դրսևորում: Այն պնդումները, որ գրաբարն իբր անհաղթահարելի խոչընդոտ էր երեխաների համար և չէր կարող ընկնել դպրոցական ուսուցման հիմքում պարզունակ, անհեթեթ և ստոր սուտ է:

Դատեք ինքներդ: Այսօր Արցախում տանը միայն յուր բարբառը լսած հայ մանուկը դպրոցում բախվում է ոչ պակաս չափի դժվարությունների` գրական արևելահայերենը հասկանալու: Օրինակ` Աստղիկը քինաան ա շկոլը, վեր կիրիլ լյավ կարդի: Թարգմանվում է` Աստղիկը գնալու է դպրոց, որպեսզի գրել լավ սովորի: Նույն նախադասությունը գրաբար կհնչի այսպես` Աստղիկ ի դպրոց երթիցէ, զի բարւոք գրել ուսանիցի: Մեկ այլ օրինակ` հադրութեցի մանուկը կասի` օզիս ըմ տոն քինիմ, վեր օտիմ: Թարգմանվում է` ուզում եմ տուն գնալ, որ ուտեմ: Գրաբար կհնչի` Կամիմ ի տուն գնալ /երթալ/, զի կերայց /ուտիցեմ/: Ինքնին ակներև է, որ գրաբարյան ձևերը ավելի մոտ են ներկա գրականին, քան բարբառայինները: Սակայն արցախցի մանուկների համար բարբառի և գրական արևելահայերենի միջև ահռելի տարբերությունն արգելք չէ` գրական մայրենին ուսանելու: Էլ չենք խոսում խորհրդային տարիների մասին, երբ ռուսերենին կատարելապես անգիտակ մանուկը քաղկենի ծնողների կողմից նետվում էր ռուսական դպրոցի այլասերող գիրկը: Մեկ-երկու տարի անց այդ երեխան արդեն ռուսերեն էր խոսում և գրում` հարհամարհումն մայրենիի: Շարունակել չեմ կամենում:

Գրաբարի վերականգնմամբ մենք կարող էինք պահպանել առանձին քաղաքակրթություն և Աշխարհ լինելու սակավատուր շնորհը, բայց հետևեցինք «առաջադեմ եվրոպական մոդելին»: Անհեթեթ էր անգամ համեմատությունը… Ֆրանսիացու, գերմանացու, իտալացու կամ լեհի համար լատիներենը սրբազան և քաղաքակրթակերտ, բայց ոչ երբեք ազգային լեզուն էր: Իրենց պատմության մեջ առաջին անգամ որպես ազգային պետություն կայանալով` նրանք ստիպված էին ընթանալ իրենց ազգային լեզուներին քաղաքացիություն տալու ճանապարհով: Գրաբարը մեզ համար օտար լեզու չէր, բայց հալածվեց և ջնջվեց գերագույն ոխակալությամբ այն կույր մարդկանց ձեռամբ, ովքեր ունակ չեղան արտաքին ազդեցությունների շղարշի հետևում գնահատել, սիրել և հարգել սեփական մշակույթն ու սրբությունները: Այսօրվա ապազգաին և սպառողապաշտ աշխարհահայացքը զագլի չափով Հայոց դասական մշակույթի և վերջինիս հիմքում ընկած գրաբար ոսկեղենիկ լեզվի մատնության և մոռացության արդյունքն է:

Լիջիք զօրացեալ ի Տէր և յօգնականութիւն ամենայաղթ բազկի զօրութեան իւրոյ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Хорошей практической грамматики на русском просто нет. Есть книга Туманян (имя и год печати не помню), называется "Древнеармянский язык". Книга для русскоязычных лингвистов, но хотя бы основной корпус грамматики там изложен.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Հարգելի vaykuneci`: Կխնդրեի գրաբար թարգմանեիք այս տողը: Նախապես մեծ շնորհակալություն:

Հավատք առանձ գործի մեռած է:
Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Можно перевести несколькими вариантами.

Հաւատք առանց գործոց մեռեալ են:

Հաւատք բայց ի գործոց մեռեալ են:

Հաւատք ուրոյն ի գործոց մեռեալ են:

Թարգմանության ժամանակ «առանց գործի» փոխարեն դրել եմ «առանց գործերի ձևով», որը ոճական առումով նախընտրելի է: Վաղը կնայեմ նաև սույն արտահայտության Ավետարանական տարբերակը:

grabar_now.livejournal.com -ից`

ԳՐԱԲԱՐԻ ԶՐՈՒՑԱՐԱՆ

Ե՛կ այսր - արի այստեղ

Ե՛րթ աստի - գնա՛ այստեղից

Ուստի՞ եկիր - որտեղի՞ց ես եկել

յո՞ երթաս /կարդալ` հո/ - ո՞ւր ես գնում:

Ես սիրեմ զքեզ /կարդալ` ըզքեզ/ - ես քեզ սիրում եմ:

Զայսմանէ ինչ ոչ գիտեմ - այս մասին բան չեմ իմանում

Քանեաց ամաց իցես /քանի ամք իցեն քո/ - քանի՞ տարեկան ես

Արբցե՞ս զջուր - Ջուր կխմե՞ս

Ո՞րպէս ես - ինչպե՞ս ես

Հի՞մ խաբես զիս - ինձ ինչո՞ւ ես խաբում

Ի բաց կա՛ց աստի - հեռացիր/կորիր այստեղից

Մո՛ւտ ի ներքս - ներս մտի՛ր

Ե՛լ /ե՛կ/ արտաքս - դուրս արի

Լո՛ւր ինձ - լսիր ինձ

Երագ մի՛ երթիցես - արագ մի գնա

Բարւոք խորհեա՛ց /կարդալ` խորհյա՛ց/ - լավ մտածիր

Դա՛րձ ի տուն և դասուց պարապեա՛ - վերադարձիր տուն և դասերը պարապիր

Յորո՞ւմ աւուր եդեալ է քո ի մտի գալ առ մեզ - ո՞ր օրն ես մտադիր գալ մեզ մոտ:

Ցիս զայս մի՛ ասեր, այլ ամենեցուն - ինձ դա մի՛ ասա, այլ` բոլորին:

Ի քէն լուայ, զոր յինէն ոչ ասացաւ - քեզնից լսեցի այն, ինչ իմ կողմից չի ասվել:

Ընդէր, հիմ, էրում, զմէ, վասն էր և ևս մի քանի կապակցություններ նշանակում են ինչու:

Ոչ կամիմ ուտել - Չեմ կամենում ուտել

Կամիմ, զի եկեսցես առ իս - ուզում եմ, որ ինձ մոտ գաս:

Ո"յր իցէ տունս այս - այս տունն ո՞ւմն է:

Մանկունք մեր հանապազ երթան ի դպրոց - մեր երեխաները ամեն օր գնում են դպրոց:

Կարելի է սկսնակներին վախեցնել նաև որոշ «բարդ» արտահայտություններով, զոր օրինակ`

Զայսմանէ ուրուք ինչ չէ լուեալ - այս մասին ոչ ոք ոչինչ չի լսել:

Զմէ՞ մկթաս զասացելովքս - իմ խոսքերի վրա ինչո՞ւ ես ծիծաղում / ծաղրում:

Շուրջ պատեալ զինև շունք բազումք եղեն - ինձ շրջապատեցին շատ շներ:

Զո՞յր թիկանց կնի սալարիս - ո՞ւմ թիկունքի հետևում ես թաքնվում:

Զի չէրն չէին վասն չէին յաշտ առնէր - որովհետև գոյություն չունեցողը գոյություն չունեցողին գոյություն չունեցողի համար զոհ էր մատուցում:

Սակայն անհանգստանալ պետք չէ: Գրաբարը ներդրված է յուրաքանչյուր հայի հոգու և գիտակցության խորքում: Գրաբարը չեն սովորում, այլ արթնացնում են: Ուրեմն բոլորիդ բարի արթնացում նախնյաց և գալյաց խոսքի և մտքի հավերժական տիրույթում:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԲԱՆ ԲԱՐՒՈՅ ՅՈՐԴՈՐԻ ԵՒ ՀՐԱՒԷՐ ԶԳԱՍՏՈՒԹԵԱՆ

ԱՌ ՊԱՐՈՅՐ ՄՈՒՐԱԴԵԱՆ

Երիցս երանեալ այրն Մաշտոց ի դնել զնորոգ սկիզբն դպրութեան Հայաստանեայցս ազգի` ի լուսաւորութիւն եւ ի հաստատութիւն անսասանութեան որդւոց Թորգոմայ` ի խոնարհել թագաւորութեանն Հայոց Մեծաց, նախ էարկ զնշանագրաստեղծ զձեռս իւր ի գիրս առակաց իմաստնոյ առն Սողոմոնի` մշտնջենաւորելով ազգաց յազգս սիրելեաց իւրոց զյորդոր որ է ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ, որով եւ մեզ` հոգեւոր զաւակաց նորին շնորհեցաւ ուղի ճշմարիտ, զի եթէ ոք նովաւ ընթանայցէ` յիմաստութիւն հասանէ եւ արդարութեամբ պսակի: Արդ սա սկիզբն է իմաստութեան եւ մայր խրատուց եւ չէ ինչ հնար ուրուք խոտորիլ ի դմանէ:

Արդ կարի ողբամ եւ սաստիկ տրտնջեմ, զի հարկ հասարակաց եւ քոյդ իսկ աւգտի ստիպէ զիս ի շարադրումն գրութեանս այսորիկ լինել միջամուխ: Եղուկ քեզ, զի գործովք քովք եղեր պատճառ յաւրինման սորա եւ երիցս եղուկ ինձ, զի զսակաւ ժամանակն տուեալ մարդոյ յարարչէ իւրմէ ի գործ բարի եւ ստեղծարար եդի ի խրատել զքեզ, թէպէտ եւ քեզ, որ անցեալ ես զաւուրբք, անկ էր ինձ լինել առաջնորդ: Եւ քանզի չկամիմ եւ չէ իսկ աւրէն հրապարակաւ զոք բայց ի ծայրագոյն հարկէ դսրովել եւ գթացեալ եւս յալեւորութիւն վարսից գլխոյ քո, յանձն առի զազդ բանից զգուշացութեանս այսորիկ գաղտ ի քեզ հատանել, զի մի՛ իսպառ առ ամենեսեան կրկին լինիցիս մերկացեալ, թէպէտ եւ ոչ է պատեհ ի ծածուկ զստորայնոցն իրաց եւ զգործոց ճառել:

Թողեալ զներածականսն անցցուք ի բունն: Գրեալ է. Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր, որպէս ծաղիկ վայրի` այնպէս ծաղկէ: Շնչէ ի նա հողմ եւ ոչ է, եւ ոչ եւս երեւի տեղի նորա: Աստանաւր իսկ աղէ՛ ասա՛ ցիս, թէ զո՞րպիսի յիշատակ թողուցուս զքո կնի, զի ի կուրութենէ եւ ի դժկամութենէ հոգւոյ քո ատես զամենեսեան, ոյք յոլորտ քո համարձակին մտանել եւ արտաքոյ անձինդ զոք ոչ հանդուրժես տեսանել առաւելեալ: Վարեալ անմիտ եւ չար նախանձու անտի ի սկզբանէ իսկ որոգայթս ձգես քսութեան ամենեցուն, որք ի վեր են քան զքեզ` մոռացեալ զյայտնի բանն, թէ. Մարդոյ լեզուանւոյ մի՛ յաջողեսցի ի վերայ երկրի, զայր մեղաւոր չարիք իւր որսասցեն ի կորուստ: Եւ հի՞մ մի ըստ միոջէ թուեցից զանուանս այնոցիկ, ոյք ի բաց եղեն յուսմանէ հայագիտութեանն, արժանաւորագոյնք լեալ քան զքեզ եւ յորոց զրկեցաքս յաւէտ վաստակոց, զի ըստ կարի քում զտիղմ զազրախաւսութեանցդ ի նոսա հեղուիր: Արդարեւ բարւոք ասացաւ զքէն յերջանկայիշատակ եւ ի լուսահոգի Խոսրովէ, թէ որոց բազում են յաւակնութիւնք եւ սակաւ` ունակութիւնք ի ստորաքարշ պատեհապաշտութենէ եւ ի զազիր մատնութենէ ցանկան լնուլ զպակասութիւնս իւրեանց: Եւ դարձեալ թէ ի ծախու ունին զամենայն` սկսեալ ի գիտական ճշմարտութեանց մինչեւ ցՀայրենեաց աշխարհս: Այսպիսեաց ոչ են սրբութիւնք եւ ոչ պատկառանք ի պատուոյ կանոնաց: Սոքա զանձինս իւրեանց ոչ դնեն ի վերայ զաւակաց ազգիս եւ ոչ տանեն զհոգ բարի կրթութեան մանկտւոյ: Դարձեալ ճշմարտապէս ասէ զձէնջ յողբս իւր պատմահայրն մեր սուրբն Մովսէս, թէ. Վարդապետք տխմարք եւ ինքնահաճք, անձամբ առեալ պատիւ եւ ոչ յԱստուծոյ կոչեցեալ. արծաթով ընտրեալք եւ ոչ հոգւով. ոսկեսէրք, նախանձոտք, թողեալ զհեզութիւն յորում Աստուած բնակէ, եւ գայլք եղեալ` զիւրեանց հաւտս գիշատելով:

Այլ զի ասիս լինել մշակ վաստակաւոր, քննեսցուք առ վայր մի զորպիսութիւն քոյոցդ «մեծ» անուանեալ վաստակոց` սկիզբն արարեալ յառաջնոյ հատորէ մատենաշարի քո, որում յառաջագոյն իսկ ցուցեալ զախտ աւտարամոլութեան քո, ետուր զաւտարոտի եւ զխորթ Հայոց լսելեացս անուանումն ARMENO-GEORGICA, զոր եւս քո չէ յաւրինեալ: Յառաջնում պրակի ասես թէ հաւակնի գոլ լիակատար դիւան վիմագրութեան վրաց ի Հայս: Եւ քանզի զողջոյն աշխարհիս Հայոց զվրացագիր վիմագիրս ասես թէ քո է հրատարակեալ, օ՛ն ասա՛. ո՞ւր են մեսրոպատառ արձանագրութիւնք վրաց ի նահանգէ Տայոց եւ Գուգարաց, մի՞թէ առ Վիրս ունիս զՏայս եւ արդեւք Գուգարաց` Ջաւախք, Թռեղք, Կանգարք, Բողնոփոր, Ծոբոփոր, Քուիշափոր եւ Մանգլեացփոր գաւառք չիցե՞ն Հայաստան: Եւ մի՛ ի նեղս արկեալ պատասխանի տացես եւ ընդ յուսահատականաւն բանիւ թաքչիցիս, թէ ընդ խորհրդային կարգաւք ոչ էր հնար զճշմարտէն բացայայտ ճառել: Հնար էր եւ մարթ իսկ էր եւ էին ոմանք յարժանաւորաց եւ ի քաջասրտաց` չերկուցեալքն ի վերահաս պատժոց եւ հալածանաց, թէպէտ եւ առաւելեալք էին նմանիք քո, եւ դու ի մէջ նոցա` մի ի վատթարագունից, որք այր զարամբ ելանելով ընդ վայր առ ոտս տերանց ձերոց այլազգեաց թաւալեալ` փշրանաց սեղանոյ նոցա ակն ունէիք եւ այժմ ըստ նախնի սովորութեանն եւս ունիք: Արդարեւ յայտնապէս առ քեզ եւ առ նմանիսդ եղեւ բան տերունեան, թէ. Վա՛յ ձեզ դպրաց եւ փարիսեցւոց կեղծաւորաց, զի նման էք գերեզմանաց բռելոց, որ արտաքոյ երեւին գեղեցիկ եւ ի ներքոյ լի են ոսկերօք մեռելոց եւ ամենայն պղծութեամբ: Յոյր սակս յաղագս մատենաշարի քո չկամիմ աստանօր երկարել զբանս, զի որ «էս է ջրի ամբարս» «Էսիջրի ամիրա» ընթեռնու կամ ասէ, թէ բառն «սածղալի» չիք ի հնում վրացերենի եւ զՊղնձահանից վանաց արձանագրութիւնս նովին բառիւ հրատարակէ, այսպիսումն վասն թշուառ անգիտութեանն եւ անվարժ գրագողութեանն ոք չպարտաւորի իսկ տալ պատասխանի: Վասն այսորիկ զայս եւեթ ասացից, թէ ընդ անցանել ժամանակի մեսրոպատառ արձանագրութիւնք վրաց ի Հայս եւ Հայոց վիմագիրք ի Վիրս վերստին ի լոյս ընծայեսցին յարժանաւոր եւ յուսեալ մարդկանէ եւ քո խոտան մատենաշարն ընդ քեզ զհասանելի նմա վախճանն կալցի:

Դարձեալ մեծի ծաղու եւ կարեկցանաց արժան ես ի սպառնալն քում բարւոյ անմեղի Աիդայի, թէ վասն մտանելոյ եւ օգտելոյ իմ ի գրադարանէ բաժնի կովկասագիտութեանն զնա ի գործոց ազատեսցես: Արդ ունկն դի՛ր, զի յորդոր մի բարի կարդամ առ քեզ. Պարո~յր, զտեղի քո բարւոք ծանի՛ր: Գրադարանք Գիտութեանց Կաճառի ոչ են քո եւ զվրացական մատեանս գրադարանին այնորիկ քո չէ գնեալ եւ ոչ քո ի վերայ նոցա տքնեալ: Վասն որոյ խնդիր մի ունիմ առ քեզ, զի մի՛ խորհիցիս աշխատ ինչ առնել զիս, զի մարդ գոլով` չէ ինձ երկայնամտութիւն Աստուծոյ եւ նման նմա ի քեզ երկայն ոչ խնայեցից, այլ ընդ ամենայն աշխարհս համակ խայտառակ զքեզ արարից: Վասն որոյ մի՛ այսուհետեւ իշխեսցես բանալ զիմաստակ բերան քո ո՛չ յիս եւ ոչ յԱիդա եւ ո՛չ յայլ ոք, զի անցեալ են ժամանակք քո եւ պառաւավայել բաջաղանք բամբասանաց քոց առ իս զօրեն եւ ոչինչ: Եւ եթէ ես ժուժեալ համբերեմ եւ չխորշիմ յերեսացդ տեսութենէ, դու եւս զանձն քո ի զգաստութեան կալջի՛ր: Եւ փոխանակ զոչ գիտացեալսն այլոց ուսուցանելոյ եւ զոչ հաճոյացեալսն քեզ ամբարտաւանեալ ՙդիլետանտ՚ անուանելոյ, յիշեա' զքաջ յայտնի առակ, թէ բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո եւ դարձեալ թէ. Զի՞ տեսանես զշիւղ յական եղբօր քո եւ ի քում ականդ զգերան ոչ տեսանես: Առ այսոսիկ խրատ կարդայ Տէրն թէ. Կեղծաւոր, հա՛ն նախ զգերանդ յականէ քումմէ, եւ ապա հայեսցիս հանել զշիւղն յականէ եղբօր քո: Արդ աղաչեմ, զի խելամուտ լինիցիս ի բանս այսր յորդորական գրուածոյ եւ ունկն դիցես դմա, վասն զի եթէ ոչ զվաստակն, գոնեա զգոյն հերաց քոց յայսմհետէ եւեթ յարգել կարացից:

Գրեցաւ յԵրևան` ի կաճառին Գիտութեանց յամի Տեառն ՍԱ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

• Գրաբարը Հայոց աշխարհի և քաղաքակրթության դասական սրբազան լեզուն է, որն օժտված է հարամնա արտաժամանակյա խորհրդանշայնական ներգործությամբ:

• Գրաբարը Հայոց քաղաքակրթության ամբողջականության ստեղծարար առանցքն է և` Հայոց աշխարհի քաղաքակրթակերտ ներուժի բյուրեղացումը:

• Грабар – это священный классический язык Армянского мира и цивилицации, обладающий перманентной всепроницающей действенностью вневременного идеоматического символизма.

• Грабар является осью созидательной целостности Армянской цивилизации и кристализацией цивилизационнообразующей потенции Армянского мира.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

• Գրաբարն դասական սրբազան լեզու է աշխարհին Հայոց եւ քաղաքակրթութեան նորին , որ յինքեան բերէ զյարամնայ եւ զարտաժամանակեայ խորհրդանշայնական ներգործութիւն:

• Գրաբարն ստեղծարար հիմն է լրման քաղաքակրթութեանն Հայոց եւ բիւրեղացումն ներուժոյ սորին քաղաքակրթակերտի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 недели спустя...

ՎԱՍՆ ԶԻ ԱՐԱՐԻ ԶՔԵԶ ԼԻՆԵԼ ՏԷՐ ԵՒ ՈՉ ԾԱՌԱՅ

Եւ մատուցեալ նորա առ աղբիւրն լուսոյ կենդանւոյ հարցանէ. ի՞ւ ծանեայց զճանապարհն իմ յաստիս և որպէ՞ս գիտացից զուղղութիւն շաւղաց իմոց, զի սաստկապէս ի տարակուսանաց տարուբերիմ և վարանեալ ևս եմ ի բազմութենէ սխալանաց իմոց և մեղաց ծանունց և չիք յիս յոյս ունելոյ զկարողութիւն ընդդիմամարտել ծովացելոյ անօրենութեան աշխարհիս: Պատասխանի ետ նմա լոյսն և ասէ. ի պատկեր և ի նմանութիւն իմ զքեզ արարի: Եւ եդի ի քեզ զամենայն շնորհս բարիս, որովք կարասցես ընդդիմամարտ լինել չարին և ընթադրել զամենան հարուածս մահաբերս ծփմանց այնոցիկ, ոյք գործեն զանիրաւութիւն: Զի մեծի և արժանւոյ ազգի որդիդ ես և աւադիկ զէն լուսոյ իմոյ ի խորս հոգւոյ քում և զօրութիւն հրեղէն երեսաց իմոց ի բազուկս քո և բան արարչական իմաստութեան իմոյ ի միտս քո: Եւ ասեմ ցքեզ, զի չիք ինչ յոր մխեսցես արդարութեամբ զձեռն քո և որում ձգտեսցեն միտք քո և ոչ մարթասցես հասանել: Միայն պահեա՛ սրբութեամբ զուխտ իմ և սիրեսցես զերկիր քո և պաշտեսցես զսրբութիւնս նորա: Յիշեսցես զաւանդեալն քեզ յինէն և զփառս նախնեաց քոց յարուսջի՛ր: Մի՛ իշխեսցես լքանիլ, զի աւասիկ ընդ քեզ եմ` ընդ ամենայն աւուրս կենաց քոց, և տկարասցի առ ի քէն և ոչինչ: Ի բարձանց լերանց սրբազնագունի աշխարհի քո առցես զհաստատութիւն անսասանութեան և եկից առ քեզ զօրութեամբ իմով բազմաւ: Ի լեռնէ սրբոյ իմմէ և յաղբերէ նորին կենարարէ արբցե՛ս զջուր անմահութեան և հաղորդ լինիցիս խորհրդոց ընդ դրունս յաւիտենից յանմահութիւն մտանելոյ և հրաշակերտեսցին ամենայն կազմուածք մարմնոյ քո և հոգի քո ի տեսութեան մշտնջենաւոր էութեանց բերկրեսցի: Մի՛ իշխեսցես խնդրել զհանգիստ քո ի տար երկրի և յաշխարհս հեռաւորս անկանել ի խնդիր ուտելեաց, զի ոչ կարես փախչել ի նախասահմանելոց պարտուց քոց, զորս յօրէ ծննդենէ քումմէ եդի ի վերայ քո` որպէս պարգև քաղցրագոյն և շնորհ սքանչելազարդ: Եւ որչափ հեռի փախչիցիս, այդչափ երագ հասանիցեն ի քեզ անէծք իմ, զոր քեզէն ի գլուխ քո յանմտութեանդ մեծի հրաւիրեցեր: Վասն զի արարի զքեզ լինել տէր և ոչ ծառայ և ստեղծի զքեզ ի սփռել զլոյս իմ ընդ ամենայն տիեզերս , այլ ոչ ի սփռիլ` կոխան ոտից խաժամուժ ազգաց լինելով: Եւ արդ վերստին ասեմ ցքեզ, զի չէ հնար քեզ նուազել ի մեծութենէ քումմէ և փախչիլ ի ժառանգութենէ, զոր ի սկզբանէ արարչութեան աշխարհի ետու քեզ: Վասն զի հրաշագործեցի զքեզ ի լինել լոյս ի լուսոյ իմմէ և զօրութիւն ներգործող ստեղծարար բանի կենդանութեան իմոյ: Այս է ճանապարհն քո, ընդ որ եթէ գնասցես` զսեպհական փառս ժառանգեսցես և յամենայնի յաղթող եղիցիս, և թէ ուրասցիս` ի գուբ մահու սոսկալւոյ անդարձիւ ընկեցեալ կորուսցիս:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 недели спустя...

У меня есть учебник, вернее,самоучитель, грабара, может,кому интересно,вот ссылка:

http://depositfiles.com/files/23pcpav9w

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 2 месяца спустя...

Уважаемый vaykuneci,

Не говорите глупости. Грамматика Грабара на русском есть! Причем очень хорошая. Была издана в 1903 году великим академиком и востоковедом Марром! У меня эта книга в электронном виде есть. МОГУ ПОДЕЛИТЬСЯ!!!!!!

Кому нужно, напишите в личку или на почту [email protected]

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   3 пользователя, 1 анонимный, 249 гостей (Полный список)

  • День рождения сегодня

    Нет пользователей для отображения

  • Сейчас в сети

    255 гостей
    1 анонимный
    Абрикос melkum RDR
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...