Перейти к публикации

«Գարեգին Նժդեհ»


cartesius

Рекомендованные сообщения

«Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը

http://hetq.am/arm/news/22803/

29.01.13

« Ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության պատճառով որոշել են հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության »

«Նժդեհ» ֆիլմին շատերը սպասում էին զգուշավոր լարումով։ Մի կողմից՝ ֆիլմը դեռ էկրան չբարձրացած բազմապիսի զվարճալի մեմերի սկիզբ դրեց (որտեղ ծաղրվում էր թրեյլերի պաթետիկ ռուսալեզու «Յա Գարեգին Նժդեհ» բղավոցը), իսկ մյուս կողմից՝ ակամայից ասոցիացվում էր քարոզչության հետ (մանավանդ, որ պրեմիերան համընկավ նախագահական ընտրությունների արշավի հետ ու առաջին հերթին գովազդվեց իշխող կուսակցության անդամների կողմից)։

Իսկ հունվարի 28-ին տեղի ունեցած պրեմիերայի ժամանակ առաջին խոսքը վստահվեց «ՊանԱրմենիան մեդիա հոլդինգ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանին, ով նշեց, որ պատերազմները հիմա ավելի շատ ոչ թե ռազմի դաշտում, այլ մեդիա տարածքում են ծավալվում։ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ստեղծումը նա պայմամավորեց հենց մեդիա պատերազմներին ակտիվ մասնակցելու անհրաժեշտությամբ։ Ֆիլմի ստեղծագործական խմբի անդամներն էլ նշեցին, որ այս ֆիլմով վաղվա հայաստանցիներին ավելի հայրենասեր դարձնելու պահանջն է բավարարվում։

Եվ այսպիսով ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Նժդեհը» առաջարկվում էր գնահատել տարբեր դիտանկյուններից (ռազմահայրենասիրական, հերոսական, հուզական, ապագա սերունդների դաստիարակության)՝ համառորեն անտեսելով, որ կինոն առաջին հերթին պատմություն պատմել է նշանակում։

Իսկ պատմությունը որքան էլ փաստագրական լինի, պիտի ոչ թե վերացական (հայ), այլ այսօրվա հանդիսատեսի (հայաստանցու) հետ զրուցելու եզրեր ունենա։

Եվ այստեղ ոչ միայն թույլատրելի, այլեւ գերադասելի են մեկնաբանությունները։ Ընդհանրապես ազատ ինտերպրետացիայի իրավունքը մեր օրերում ոչ պակաս արժեքավոր է, քան խոսքի ազատությունը։ Եվ ցանկացած կերպար ու գաղափար, որը կարծրացել ու քարացել է, իր նոր կյանքն է գտնում հենց թարմ ու ոչ միանշանակ մեկնաբանմության շնորհիվ։

Էներգիայով լի սկզբնաղբյուրը երբեք չի տուժում, եթե իր հետ վարվում են համարձակ ու գրագետ (նույնիսկ անշնորհք մեկնաբանողի ձեռքում այն իր էներգիան չի կորցնում)։ Եվ այն կարծիքները, որ Նժդեհը մեր ամեն ինչն է եւ իրեն «ձեռք տալ» չի կարելի, ոչ միայն անհիմն, այլեւ վտանգավոր են։

Ձեռք տալ պետք է։ Զննել, վերադասավորել ու հետազոտել նույնպես։ Մանավանդ, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը, բոլշեւիկացումն ու անդադար մղվող ռազմական գործողությունները կազմում եմ մի մեծ, հակասական պատմական շերտ, որը գրեթե մեկնաբանված չէ կինոյում։

1918 թվականին Հայաստանը դե յուրե անկախ էր, լի էր վառ անհատներով ու հերոսներով, որոնք հետագայում ոչնչացվեցին, աշխարհով մեկ ցրվեցին կամ էլ «մանրացան»՝ դառնալով ռեպրեսիվ համակարգը աշխատացնող պտուտակներից (զուգահեռները ակնհայտ են)։

Եւ այդ միաժամանակ կառուցվող ու փլվող, բոցավառ ու շինծու գաղափարախոսներով հարուստ 1920-1940-ականներում ապրել է Գարեգին Նժդեհը՝ մի մարդ, ով սիրում էր հային, հայերենը, իր լեռները, մտածում եւ ելքեր էր որոնում, համակարգ էր մտնում ու դուրս գալիս (դաշնակների, բոլշեւկների), կռվում ոչ միայն դրսի, այլեւ ներսի թշնամիների հետ։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանն ու ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը հաստատ այդ զուգահեռներն իրենց մտքում տարել են, հարյուր տարվա ընթացքում պատմական կոդերը նույնն են մնացել։ Անհատի (հերոսի) ու համակարգի (կոնֆորմիստների իշխանության) բախումն առավել, քան ակնհայտ է Նժդեհի ճակատագրում։

Սակայն ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության (չեմ ուզում ասել՝ կոնֆորմիզմի) պատճառով որոշել էին հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության։ Ավելի չեն կարողացել կամ չեն էլ ուզել անել։

Նժդեհը ֆիլմում հիմնականում ճառ է ասում, բորբոքվում ու, կլորացնելով աչքերը, պաթետիկ թափահարում է ձեռքերը (հիմնականում դա անում է Նժդեհի երկու դերակատարներից մեկը՝ Արտաշես Ալեքսանյանը)։ Ընդհանրապես անհասկանելի է, թե ինչու է հարկավոր երկու դերակատար, մանավանդ, որ երիտասարդ Նժդեհին մարմնավորող Շանթ Հավհաննիսյանը շատ ավելի պատրաստված ու նուրբ դերասան է, քան գոռալով կիրք ցույց տվող Ալեքսանյանը։

Ամեն դեպքում խնդիրը ոչ այնքան դերասաններն են, որքան նրանց խաղալու նյութը։ Ֆիլմի հեղինակները դերասաններին իրապես խաղալու դաշտ չեն տվել, այսինքն՝ չեն տվել դիալոգներ, ենթատեքստերի ու զուգահեռների շանսեր։ Եւ դա առավել ցայտուն երեւում է ռուս դերասանուհի Չուլպան Խամատովայի դեպքում, որը պարզապես անզոր է ցույց տալ այն ամենն, ինչի համար իրեն հրավիրել են։ Նա խաղալու բան չունի։

Իսկ երբ ռեժիսորն ու սցենարիստը մեկնաբանության ենթակա փոքր-ինչ տարածք են տալիս դերասաններին, ստացվում է։ Օրինակ՝ այս ֆիլմի հստակ ուրվագծված ու հերոսի մագնետիզմով օժտված կերպարը Խորեն Լեւոնյանի կատարմամբ հրամանատար Պողոսն է։ Փոքր դեր, որը ամենից լավն է հիշվում ու ստիպում խորհել հերոսացման սահմանների ու զոհաբերության մասին։ Խորեն Լեւոնյանը իրականում մեծ դերասան է եւ որքան էլ մանրանա ու տիրաժավորի իր անձը որպես հաղորդավար, կինոյում հայտնվելով, միանգամից շողում է (եւ դա չափազանցություն չէ)։

Դերասանների մասին խոսելու նպատակը իրականում հենց կինոնյութն է։ Այսինքն՝ այն դրվագները, որոնցով եւ, ի վերջո, կազմվում է story-ն՝ պատմությունը։

Այն ֆիլմը, որը հիմքում պատմական փաստեր ունի, միշտ ռիսկային գոտում է գտնվում։ Եվ մի մոռացեք, որ Նժդեհի մասին փաստավավերագրական ֆիլմ չի նկարահանվել, անգամ գրքի տեսքով փաստերի ամբողջական հավաքագրում չի կատարվել, շատ բան միֆերի ու ենթադրությունների տիրույթում է, ինչը անկասկած բարդացնում է գեղարվեստական կինո նկարահանող ռեժիսորի աշխատանքը։

Նա ստիպված է մեկնաբանել մի բան, որը մեծ իմաստով անհայտ է։ Նաեւ ստիպված է առավել զգույշ լինել՝ անճշտության մեջ մեղադրանքներին հակադարձելու համար։

Եվ այսպես զգուշավոր ու լայնէկրան կինոյի մասշտաբների հետ գործ չունեցող ռեժիսորը ստեղծում է այն պատմությունը, որն իր մոտ լավ է ստացվում՝ մելոդրաման։ Սակայն մյուս կողմից (նույնպես ստիպված)՝ մաքուր մելոդրամայի ժանրին խառնում է հայրենասիրական պաթոսը։ Նա գերադասում է չսուզվել մեկնաբանությունների այն տարափի մեջ, որտեղ կարելի է «խեղդվել»՝ աշխատելով մակերեսի վրա։

Եվ ստացվում է, որ Հրաչ Քեշիշյանի մեկնաբանությամբ Նժդեհի (փոխաբերական իմաստով՝ նաեւ Հայաստանի) պատմությունը կազմված է նրա ընտանիք կազմելու ապարդյուն փորձերից, գոռոցներով արտաբերված ճառերից ու տարբեր միջազգային ուժերի (այդ թվում՝ նաեւ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների) հետ համագործակցության եզրերի որոնումներից։ Նույնպես ապարդյուն։

Ռեժիսորը Գարեգին Նժդեհի մաքառումները, արտագաղթն ու բանտարկությունը բերում հանգեցնում է հայրենի հողից մի բուռ սրտին սեղմելու ու երբեւէ չտեսած թոռնիկին գրկելու կետում։ Իսկ Նժդեհին այդ հնարավորությունը տալիս է նրա «դահիճը»՝ սովետական դաժան չեկիստը, ով «վարակվում» է Նժդեհի անձի մեծությամբ ու թույլ տալիս արժանի հրաժեշտ տալ հայրենի հողին։

Սա հետաքրքիր ու մարդկային ֆինալ է, սակայն հենց կադրերի կառուցվածի ու սովետական պաթետիկ (նաեւ հայաստանյան սերիալային) դերասանական դպրոցի շեշտադրումների պատճառով ծաղրական երանգ է ստանում։

Այս մեկնաբանությունը էկրանավորելու համար բավական մեծ գումար է ծախսվել (7 մլն դոլար), ու շռայլորեն գովեստի խոսքեր են հորդում (շատերին հիմնականում դուր է եկել մելոդրամատիկ շերտը)։

Իհարկե, ուրախալի է, որ Հայաստանում գեղարվեստական կինո է նկարահանվում եւ այն էլ հեռուստաընկերությունների (արդեն հոլդինգի) նախաձեռնությամբ։ Սակայն առավել ուրախալի է, որ կոնկրետ այս ֆիլմը (իր միապաղաղ պաթետիկ ու սենտիմենտալ ընթացքով) շատերին կհուշի, որ ամեն բան վերանայման կարիք ունի։ Առավալեւես բրոնզաձույլ արձանների նման անունները, հերոսները, լոզունգներն ու գաղափարները։

Եվ միգուցե երիտասարդ սերնդին կդրդի սեփական հետազոտությունը կատարել ու սուզվել մի մարդու ճակատագրի ու մտքերի մեջ, որը, թերեւս, միշտ համակարգից դուրս էր (նույնիսկ այն ժամանակ, երբ համակարգի մաս էր)։ Եւ համակարգն էլ, ի վերջո, կործանեց նրան։

Նունե Հախվերդյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 27
  • Создано
  • Последний ответ

«Նժդեհ». քննադատությունը տեղն է գցում ֆիլմը

http://www.tert.am/blog/?p=5811

«Նժդեհ» ֆիլմը մի դրական բան տվել է, կինոքննադատություն, և առաջին անգամ Հայաստանում ֆիլմը չտեսած պատկերացում ես կազմում նրա մասին շնոհրիվ Նունե Հախվերդյանի «Գարեգին Նժդեհ». մեդիա պատերազմներում մեր պաթետիկ պատասխանը» գրախոսության media.am-ում: Սա հազվագյուտ մասնագիտական ու նուրբ նկատողություններով կինոքննադատության նմուշ է հայաստանյան միջավայրի կենացային կամ տրաֆարետային գնահատականների մեջ : Մի քանի մեջբերում.

Ռեժիսորն ու սցենարիստը.

«ֆիլմի հեղինակները ներքին զգուշավորության (չեմ ուզում ասել՝ կոնֆորմիզմի) պատճառով որոշել էին հարթեցնել դարաշրջանի շատ սուր անկյուններն ու ներկայացնել Նժդեհի կերպարը երկու հարթության վրա՝ պաթոսի ու սենտիմենտալության։ Ավելի չեն կարողացել կամ չեն էլ ուզել անել»։

«Եվ այսպես զգուշավոր ու լայնէկրան կինոյի մասշտաբների հետ գործ չունեցող ռեժիսորը ստեղծում է այն պատմությունը, որն իր մոտ լավ է ստացվում՝ մելոդրաման։ Սակայն մյուս կողմից (նույնպես ստիպված)՝ մաքուր մելոդրամայի ժանրին խառնում է հայրենասիրական պաթոսը։ Նա գերադասում է մնալ մակերեսին ու չսուզվել մեկնաբանությունների այն տարափի մեջ, որտեղ կարելի է «խեղդվել»։

«Եվ ստացվում է, որ Հրաչ Քեշիշյանի մեկնաբանությամբ Նժդեհի (փոխաբերական իմաստով՝ նաեւ Հայաստանի) պատմությունը կազմված է նրա ընտանիք կազմելու ապարդյուն փորձերից, գոռոցներով արտաբերված ճառերից ու տարբեր միջազգային ուժերի (այդ թվում՝ նաեւ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների) հետ համագործակցության եզրերի որոնումներից։ Նույնպես ապարդյուն»։

Դերասանները.

«Խնդիրը ոչ այնքան դերասաններն են, որքան նրանց խաղալու նյութը։ Ֆիլմի հեղինակները դերասաններին իրապես խաղալու դաշտ չեն տվել, այսինքն՝ չեն տվել դիալոգներ, ենթատեքստերի ու զուգահեռների շանսեր։ Եւ դա առավել ցայտուն երեւում է ռուս դերասանուհի Չուլպան Խամատովայի դեպքում, որը պարզապես անզոր է ցույց տալ այն ամենն, ինչի համար իրեն հրավիրել են։ Նա խաղալու բան չունի»։

Փաստոորեն Հայաստանի վրա յոթ միլիոն դոլար նստեց, որ մի ֆիլմի վերաբերյալ խորաթափանց գրախոսություն լինի, չնայած փողը գնաց ոչ թե քննադատին, այլ նրանց ովքերն չեն կարողացել ֆիլմ նկարել:

Հայաստանում կա կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիա, բայց մի օր չտեսա նրանց քննադատությունը: Գուցե եղե՞լ է, ես չեմ նկատել: Օրինակ, կա կինոգետ Միքայել Ստամբուլցյան, որ Ոսկե ծիրանին ներկայացնում է արտասահմանցի ռեժիսորներին, բայց թե ի՞նչ կարծիք ունի Չալդրանյանի կամ Հարություն Խաչատրյանի կամ Էդգար Բաղդասարյանի կամ Մ. Դովլաթյանի հերթական ֆիլմի մասին, չես իմանա, եթե հարցնեն գուցե մի բան ասի ու դրանով կկլորանա հայ կինոքննադատությունը: Եթե նրա անունը սըրչ տաս, գուգլը կբերի բազմաթիվ տեղեկություններ, թե որտեղ ինչ է ղեկավարում կամ որ ռեժիսորին է ներկայացրել Ոսկե ծիրանում, բայց ոչ մի տեքստ չես գտնի: Ու հայկական ֆիլմերի վերաբերյալ տեղեկությունս լավագույն դեպքում սահմանփակվում է ինչ որ անհայտ կինոփառատոներում մասնակցության տեղեկատվությամբ: Մեկ էլ, երբ Ոսկե ծիրանին որևէ ծանոթ ռեժիսոր ասում է՝ իմ ֆիլմն են ցուցադրելու, եթե կուզես արի:

Չորս տարի առաջ կինոքննադատության գոյությունը հիշեցրեց նաև իրանահայ քննադատ և ռեժիսոր Ռոբերթ Սաֆարյանը, որ 2009-ին հրապարակեց «Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը. մոլորված վավերագրականի ու դրամատիկականի սահմանում» քննադատությունը: Հայաստանի կինոքննադատների ասոցիացիայի անդամներից ո՞վ կհամարձակվեր թթու խոսք ասել, թերություն նկատել Հարություն Խաչատրյանի ֆիլմի մասին, ի՜նչ թթու խոսք, եթե նրանք միասին ուս-ուսի Ոսկե ծիրան փառատոնն են կազմակերպում:

Հետո Սաֆարյանը հրապարակեց «Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի հոգեվերլուծական մեկնաբանություն «Դուն կրակ, հագածդ կրակ» հոդվածը, որը «Նռան գույնը» սրբապատկերի վերածած հայկական միջավայրում ֆիլմի սեռական ենթատեքստը ներկայացնող թարմ մեկնաաբանություն է:

Ես Սաֆարյանի քննադատությունը առաջին անգամ կարդացի իրանահայ «Հանդես» ժուրնալում՝ «Էգոյեան Քարոզիչը եւ Էգոյեան Արւեստագէտը՝ Դէմ Առ Դէմ», որը Էգոյանի ֆիլմին հղված կենացների ֆոնին կրկին հիշեցնում էր քննադատական հայացքի պահանջը:

Իսկ ընդհանարապես էս երկրում քննադատի խոսք չկա, կինոսիրողը կինոյի վրա արված ռեկլամով ա մենակ կողմնորոշվում, ռեկլամ էլ կարան անեն նրանք ովքեր կապեր ու ֆինասական աղբյուրներ ունեն, կինոարվեստն էլ մնում ա ճահճացած, ֆիլմերին հատկացվող պետպատվերն էլ կոռուպցիայի բուն ու փակվում են էն ռեժիսորների ճամփեքը ովքեր մի բան ունեին ասելու և ում ասված բանը չնկաատեցին մասնագետները:

Քննադատությունը համ կինոսիրողին է կողմնորոշում, թե որ ֆիլիմի վրա ուշադրություն դարձնի, որը նայի կամ չնայի, համ էլ օգնում է կինոարտադրությանը տեսնել իր թերություններն ու ձեռքբերումները, ֆիլմին մի այլ կերպարանք ու կյանք հաղորդում:

Հիմա, Նունեի հոդվածից հետո հազար տարի մնա «Նժդեհ» ֆիլմի տոմսին փող չեմ տա: Բա քննադատը ինչի համար է, որ քեզնից առաջ ինքը նայի ֆիլմը, ու ասի՝ արժի՞ գնալ: Թե չէ քննադատի տեղը բռնում են ընկերներդ՝ գնա նայի, լավ կինո ա, կամ էլ՝ իզուր էլ գնացի՝ տուֆտություն էր: Էն էլ մի ընկերդ կարա բան չջոկի, մյուսին էլ՝ ջոկողին եսիմ երբ տեսնես:

Սա ես, էն էլ միայն էս ֆիլմի դեպքում էս քննադատության շնորհիվ: Բայց հազարավոր մարդիկ Նունեի գրածը չեն կարդացել, ու հանրայինով ականջը մաշեցնող ռեկլամին զոհ են գնալու ու տոմս առնեն:

Վատ չէր լինի, եթե Հայաստանում էն մամուլ լիներ, որ քաղաքական մուտիլովկաների տեղը Ռոբերտ Սաֆարյանին ու Նունե Հախվերդյանին բարձր հոնորարով հրավիրեր սերյալից մինչև լիամետրաժ ու վավերագրական ֆիլմերի մասին գրախոսություններ գրելու: Իսկ հետո էլ գուցե ուրիշները գրեին ու տենց հայկական կինոմատոգարֆից գուցե ինչ որ բան դուրս գար:

Վահան Իշխանյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Исполнитель главной роли в фильме «Гарегин Нжде» удивлен СНБ РА

2013-01-31 13:16:07

Исполнитель главной роли в фильме «Гарегин Нжде» Арташес Алексанян сегодня на встрече с журналистами посоветовал не обращать внимания на неумолкаемые осуждения.

«Я сожалею, что т.н. армяне выражаются подобным образом. Повторяю, не все то, что черное-Отелло, всякий говорящий по-армянски-не армянин. Я удивляюсь, что служба национальной безопасности (СНБ) не сотрудничает с искусством. Мы втаптываем в грязь нашего героя».

Обращаясь к съемкам фильма, актер отметил: «Подготовительные работы длились 9 месяцев, и 3 месяца длились съемки». На вопрос, не короткий ли это срок для создания фильма, актер сказал: «Это советский менталитет, люди в мире за 25 дней снимают фильм. Мир движется вперед, а мы о чем говорим?».

По словам Алексаняна, фильм хорошо воспринимается со стороны зрителей, аплодисменты раздаются даже во время просмотра фильма.

«Если оказывают подобные услуги, ведут подобные разговоры, льют воду на мельницу турок, то они хуже турок».

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Նժդեհի անունով ու "թուրքերի ջրաղացով" իրանց են ուզում պաշտպանել քննադատությունից, ԱԱԾ-ից էլ օգնություն են ուզում)

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Мне вот интересно, что он думал о роли КГБ в искусстве при СССР... :whistle:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • OpenArmenia Club

я про этот фильм узнал полчаса назад из поста ДавГОСТа... оказывается некоторые в Китай ездют под впечатлением этого фильма))))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Григ, а как называется этот фильм по-русски и причем тут Китай? :pardon:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Исполнитель главной роли в фильме «Гарегин Нжде» удивлен СНБ РА

2013-01-31 13:16:07

«Если оказывают подобные услуги, ведут подобные разговоры, льют воду на мельницу турок, то они хуже турок».

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

http://gagasik.livejournal.com/210702.html

О минусах

Только что с просмотра фильма "Гарегин Нжде". Прочитав рецензии , посмотрев трейлер и наконец зная кто режиссер, я была готова к тому, что фильм может оказаться слабоватым, но вот то, что мне будет откровенно скучно , я представить не могла. Проблема сценаристов в нашем кинематографе стоит очень остро. Надо умудриться написать такие слабые диалоги, удилить столько времени фильма на бытовые сцены, работая с таким богатым материалом как жизнь Нжде. Когда я читала интервью авторов фильма о том, что дескать трудно уместить такой материал в 2,5 часа, я ожидала, признаться, увидеть достаточно насыщенный событиями фильм, однако авторы впихнули жизнь и идеологию спарапета в какие-то примитивные рамки. И уже не буду о таких "мелочах" как манера держаться офицеров, порой странная речь героев того времени, хлопание накленными ресницами скромных армянских девиц... и пр.

Говоря о минусах, чувствую себя свиньей, потому что в кои веки , сняли кино о том, о чем стоит снимать, думаю надеюсь наверное искренне трудились и ночей не спали, выложились по максимуму на что были способны, а я тут видите ли ... Но у меня ощущение сожаления от упущенной возможности, когда наконец-то с забивающмся в кинозалы обществом, - пусть и жующим попкорн и опаздывающим на сеанс на полчаса и забывающим выключать мобильные телефоны на время просмотра, - можно было бы поговорить о чем-то очень важном ...

Теперь о плюсах

1. музыкальное оформление. Очень хочу найти песню которую пели фидаи в эпизоде где отряд празднует рождение дочери у Нжде. Действительно мощные голоса, прекрасное исполнение красивой песни.

2. Компьютерная графика - по-моему воссоздание советского Еревана удалось. Памятники Ленину на площади и Сталину смотрятся почти как реальные. Удивилась, что в Ереване нашли все -таки старые дома, чтобы хоть пару эпизодов снять. Так оставьте их хотя бы как реквизиты к будущим историческим фильмам.

3. Из всех актеров самым убедительным по-моему был "главный злодей" фильма - игравший роль зам. министра КГБ АрмССР полковника Агекяна. К сожалению не знаю как зовут актера.

4. Последние полчаса фильма достаточно эмоциональные, и меня цинично зевающей первые два часа, создатели фильма смогли пробить на слезы под конец фильма, думаю под впечатлением этих последних эпизодов у кого-то из зрителей и появились положительные рецензии :P...

5. Спорный плюс, что после фильма многие заинтересуются и будут больше читать об армянской истории, и о Нжде в частности. Дай Бог, как говорится...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

...Но у меня ощущение сожаления от упущенной возможности, когда наконец-то с забивающмся в кинозалы обществом, - пусть и жующим попкорн и опаздывающим на сеанс на полчаса и забывающим выключать мобильные телефоны на время просмотра, - можно было бы поговорить о чем-то очень важном ...

Этого и боялась... (

Мне всё-таки хочется услышать личное мнение участников форума. Поделитесь, пожалуйста, после просмотра.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Этого и боялась... (

Мне всё-таки хочется услышать личное мнение участников форума. Поделитесь, пожалуйста, после просмотра.

Да, поделитесь те, кому времени и денег не жалко было. :innocent:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   11 пользователей, 1 анонимный, 148 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    148 гостей
    1 анонимный
    Арарат Putnik khnushinak АРТЕМ lord17 luc RDR Lun Vito Rubik vardan hov
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...