Перейти к публикации

стихи Парсама


parsam

Рекомендованные сообщения

ԽՌՈՎՔ

1

երկրաշարժին

Լսիր ‘ Արարող,

Երկար ժամանակ

Չեմ խոսել քո հետ,

Ու չեմ խանգարել

Անդորրդ վերին,

Շատ, ափսոս,երբեք

Հանգիստ չես թողել

Դու իմ անդորրին:

Քիչ էր զոհերն իմ

Վիհը Տեր-Զորի,

Քիչ էր Անին`գեղեցկուհին մեր,

Քիչ էր Վան ու Մուշ,

Սասուն ,Բերկրի,

Հայոց լեռները,

Վեհ Արարատը,

Էլ, որն ասեմ,

Կարին, Արդահան,

Եւ Վանա ծովը:

Դու, ինքդ գիտես,Հոբի նման

Տուն ենք կառուցել,

Ու փորձել ես մեզ,

Բայց փորձության ժամին,

Քո մատը վերին

Չես էլ թաթախել—

Այդ մենք ենք վիժել

Արյու'նի հեղեղ,

Ծնելու փոխարեն մեր մանուկներին:

2

_Լսիր ինձ Վերին,

Հանգիստ թող դու մեզ,

Թող քո մասին երգեր ենք ձոնում,

Ինչու չես թողում,

Որ բա'րձր երգենք,

Որ ուրա'խ երգենք,

Այլ միշտ լացի ձայն

Լսես մեզանից…

Շատ ես դու դաժան,

Կելնեի, քո դեմ

Ճակատ առ ճակատ,

Ադամածին, մորեմերկ,

Կասեի,- Լսի'ր, թող ինձ խելագար,

Իմ աշխարհը- ավե'ր,

Իմ աշխարհը- ավա'ր,

Գողացվա'ծ, խլվա'ծ,

Ամեն ինչ գերված’,

-Էլ, ինչ ես ուզում,

Այս քարակույտից…

Թե քեզ քարեր են դուր գալիս-

Առ , դա քեզ նվեր…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 52
  • Создано
  • Последний ответ

ԴՈՒ ՀՈԳՆԵԼ ԵՍ

Դու հոգնել ես, քո աչքերի սև սաթի մեջ

Բոսոր ամպերն են բույն դրել,

Կոպերդ այնքան ծանր են թարթում,

Որ կարծես թե, երազն անքուն,

Տարել է մի ուրախ նվագ,

Եվ չի գալու կրկին քո մոտ,

Դու հոգնել ես ու լույսի ես այնքան կարոտ:

Կար ժամանակ ու դու զվարթ

Թռչունի պես, թռչում էիր անտես-անտես,

Լոկ վայրկյանն էր պարդ տեսնում

Հեռու կապույտ անդաստանում,

Թևերդ թռչնի թևեր, իսկ ծիրանդ

Կարծես գույնն էր այն դաշտերի,

Որի առաջ ծնկի չոքել

Օրհնել էիր լույս ու արև,

Ու աստղ էին աչքերը քո,

Լույսի աղբյուր ու սիրո տենչ:

Հիմա ուրիշ, ժամանակը քո աչքի մեջ

Կոտրել է շողքը արշալույսի,

Ու ամեն լուր, թե պատահար,

Դու նրանց հետ մեռնում կրկին,

Ու չես զարթնում, հարություն առնում:

Դու հոգնել ես, ու այնքան ես կարոտ լույսի,

Երդիկներից կապույտ լույսն է

Իր շողքերով իջել վրադ,

Ու անտառում մի հին զրույց ու մի հեքիաթ,

Պատմում է ծեր կաղնին հսկա,

Ակնաղբյուրի մոտը կրկին ակ ես հաշվում

Դու անհաշիվ:

Դու հոգնել ես, ու աչքերը քո սև սաթի

Կարոտ են տաք անձրևի,

Որ հորդառատ իջնի ներքև,

Ու դու զգաս շունչը նրա,

Նրա հայացքը ,նույնիսկ կարդաս,

Ու չիմանաս լաց է , թե խինդն է հողի:

Քիչ է մնում անդունդն ընկնես ,

Վիհը ընկնես ու մենավոր

Լուռը պատի քո մարմնին.

Ծածկեն շիրիմդ վարդերով,

Գուցէ ոչինչ էլ չլինի,

Միայն տատասկ ու փուշ աճեն,

Եվ գուցէ քեզ ճանապարհին

Ինչ-որ մեկը սիրի կրկին,

Ու դու զգաս տաքը սիրո,

Շունչը նրա լույս բերի քեզ:

Դու հոգնել ես, ու նման ես մարտից

Եկած մի զինվորի,

Ոչ կռիվն ես տանուլ տվել,ու ոչ հաղթել,

Տեսել ես դու բազում մահեր,

Մտածում ես գուցէ մի օր

Դու էլ բաժին դառնաս սրի,

Ու հանգչես լուռ մարտի դաշտում …

Բայց քո հոգնած սև աչքերը

Միայն նայում, նայում ու չեն տեսնում:

Այսօր ժամն է պատարագի,

Եկեղեցում մոմեր վառիր,

Գնա այնտեղ դու շնչելու

Հոտը խունկի,

Ու աղոթիր տիրոջ առաջ,

Ու աղերսիր, գուցէ նրա գութը շարժես,

Եվ գուցէ նոր մի շող տա քեզ,

Հոգնած փակվող քո աչքերին,

Իսկ դու լուռ ես ...

Ու չես գտնում ելքը մուտքի:

Прекрасный стих.

Парсам ,спасибо !

Читаю с удовольствием.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՆՊԱՏԱՍԽԱՆ

Ամբողջ կյանքումս փակել աչքերս,

Նայել եմ հեռուն,

Նայել եմ հոգուս անդունդները խոր,

Տիեզերքը անհուն,

Փնտրել եմ այնտեղ, պատասխան չկա,

Հարցեր եմ գտել,

ՈՒ այդ հարցերին ավաղ , շատ ափսոս

Պատասխան չունեմ:

Արյանս միջին տանում եմ վաղուց

Արշալույսը վառ,

Առաջին բառը, ողկույզը առաջին,

Մեղրամոմ ու հաց,

Ծաղիկներ անթիվ, ու բուրումնավետ,

Պայծառ մի երկինք,

ՈՒ երկնքի տակ-փոքր, բայց

Չքնաղ մի երկիր:

Ինչքան պատասխան չգտա այսպես,

Գնացի ,եկա, ետ դարձա նորից,

Նորից հեռացա ես ճանապարհից,

ՈՒ մոլորվեցի թանձր մշուշում,

Տարածության մեջ:

Մշուշ է պատել հոգումս վաղուց,

Կարոտ ու թախիծ

Հոն բույն են դրել,

Այդպես էլ չգտա պատասխան,

Իմ միակ հարցին,

Ես եմ ծնել քեզ,

Թե քեզանից եմ ծնվել ես թախիծ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԿԱՆՉ

Մի օր եկավ աստղերից,

Նրա ձայնը սիրատենչ,

Ինձ էր ձայնում ու կանչում,

Կանչում սիրո տարերքով,

Ու երազի պես անձայն ,

Ու թևավոր- թևավոր,

Հեծա Պեգասն իմ արի ,

Ու սլացա նրա մոտ:

Ճանապարհը' միգապատ,

Կորցրեցի ես ճամփան,

-Պեգա'ս, հզո'ր, իմ անգին,

ճանապարհը գտիր շուտ:

Ու ձայնեցի,կանչեցի,

Թափառեցի ,բայց ունայն,

Լույսը հանգավ աստղերի,

Լուռ գիշեր է մենավոր:

Մթնշաղի պես հալվեցինք,

Ես ու նժույգն իմ հոգնած,

Կուլ գնացինք խավարին,

Լռությանը ծովացած,

-Պեգա'ս,միթե վերջն է սա,

Անշեջ սիրո տարերքի,

Պեգա'ս, միթե հույս չկա,

Ճանապարհից այն անդին:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԻՆՉՈՒ….ԻՆՉՈՒ

Անձրևը կրկին, հանդարտ ու լռին,

Տխուր մաղում էր պատուհանիս տակ,

Նրանից հետո խելագար քամին,

Զարկում էր, զարկվում պատուհանիս տակ:

Զարկում էր, զարկվում, կրկին դառնում ետ,

Գհում էր նորից, ետ գալու համար,

Իսկ ինչու քեզ էլ իմ առաջին սեր,

Չկար վերադարձ բերող ճանապարհ:

Լացեց անձրևը պատուհանիս տակ,

Գնաց ու եկավ խելագար քամին,

Իսկ դու, դու իմ սեր, ինչու ետ չեկար,

Միթե քեզ չկար ճանապարհ դարձի:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Ամեն ինչ այսպես մոռացած հեռվում,

Թողած լույս օջախ, երկիր աննման,

Քայլում եմ տխուր այս անդաստանում,

Օրերը այսպես կանցնեն,կգնան:

Մտքում' քայլում եմ տանը գլխիկոր,

Սրտումս տրոփ, կարոտ ու թախիծ,

Ահա բակը մեր,մի քանի աթոռ,

Լսում եմ ծվեններ հարազատ երգից:

Փոքրիկ մի այգի, մեր տանը կողքին,

Մոռացած, մաշված գերանդի ժանգոտ,

Նստած են այգում' մասրենու տակին,

Ծնողները իմ' սրտներում կարոտ:

Ամեն ինչ այսպես մոռացած հեռվում,

Թողած լույս օջախ, երկիր հարազատ,

Քայլում եմ տխուր այս անդաստանում,

Օրերը այսպես կանցնեն,կգնան:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

ՀՈՂԱԹՈՒՄԲ

Ես այցի եկա քո հողաթմբին,

Տխուր ու մոլոր,

Մի քանի ծաղիկ քո լուռ շիրիմին

Թողի գլիկոր:

Դու լուռ էիր,սառը քարն էր

Գրկել քո իրանը վառ,

Ու ճիգ ու ճանքս անցավ ունայն'

Չասիր ոչ մի բառ:

Դարձյալ արցունքոտ քո շիրմաքարը,

Համբուրեցի ես,

Շուրթերիս վրա թողնելով համը,

Հոգուցդ անտես:

Հիշեցի, ինչպես մանուկ էի ես'

Անվիշտ, անարցունք,

Ինչպես միասին սարեր էինք անցնում,

Ստանում հիացմունք:

Դառը ողբացի իմ հոգու խորքում,

Շիրիմիդ վրա,

Թողնելով քարը, ծաղիկները վառ,

Տխուր հեռացա:

Ու այցի եկա քո հողաթմբին...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 месяца спустя...

Լավություն արա

Իմ կյանքի բոլոր ճանապարհներին,

Մորս մախթանքը սրտիս մեջ տարա,

Վատություն անելը հեշտ ու չնչին,

Քանի կարող ես լավություն արա:

Սիրտ քո երազը, խնդությունը քո,

Ես մարդկանց տվի, մարդկանցից առա,

Այս տաք ու պայծառ արևի ներքո,

Քանի կարող ես լավություն արա:

ՉԹԱՌԱՄԵՍ

Ինչքան գարնան ծաղիկներ կան,

Բերեմ ես քեզ մեծ խինդով,

Ինչքան սիրո աղբյուրներ կան,

Լցնեմ սիրտդ թովչանքով:

Թե չհովնաս, սիրտս էլ կտամ,

Հոգիս կտամ, որ ապրես,

Բայց, թե հանկարծ,խոր քուն մտնեմ,

Չմնաս այրի ' թառամես:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Все цветы весны грядущей

Пусть падут к твоим ногам,

Все ручьи любви зовущей

Пусть сердца наполнят нам.

Все отдам за взор твой ясный,

Сердцем жизнь твою храня.

А исчезну - ты не гасни,

Будь счастливой - без меня. :smile:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Все цветы весны грядущей

Пусть падут к твоим ногам,

Все ручьи любви зовущей

Пусть сердца наполнят нам.

Все отдам за взор твой ясный,

Сердцем жизнь твою храня.

А исчезну - ты не гасни,

Будь счастливой - без меня. smile.gif

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Это был экспромт, Парсам, на Ваш последний опус, - а на самом деле таких переводов можно сделать много и разных. Могу подкинуть еще несколько вариантов, а Вы выберете. Я сейчас располагаю временем. :))))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Могу подкинуть еще несколько вариантов, а Вы выберете. Я сейчас располагаю временем. :))))))

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 7 месяцев спустя...

Լսիր' հրաշք իմ սիրուն,

Դու արև ես , ես գիտեմ,

Դու հրավարս կնոջ պես,

Փարվել ես դաշտերին,

Այգիները քո առջև

Իրենց գրկերն են բացել,

Իսկ դու չքնաղ,լուսնատես

Նրանց սերն ես փայփայել:

Քո լուսավառ աչքերում

Գիշերներն են խտանում,

Նորից փոխվում են մութի,

Ու աստղերին ծվարում:

Ամպի տակին խավար մոմ,

Ու զանգերն են ղողանջում,

Այնտեղ մոխիր է, ու կրակ,

Այնտեղ քարերն են վառվում:

Ժայռերը իրեց դեմքերը

Դարձրել են սուր նիզակ,

Այնտեղ ամպրոպ է ժայթքում,

Այնտեղ լույս է շարունակ:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Իմ հայոց ամրոց,

Իմ բերդ, իմ վահան,

Դու կրակ ու բոց,

Իմ աղոթարան:

Դու լույսի աղբյուր,

Դու կյանքի խորան,

Երկնքդ լազուր,

Աչք-ունքդ ծիրան:

Հենված ժայռերին

Նեկտար ես քամում,

Ամողջ աշխարհին

Լույս ես սփռում:

Իմ հայոց ամրոց,

Իմ բերդ,իմ վահան,

Դու կրակ ու բոց,

Իմ աղոթարան:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   9 пользователей, 1 анонимный, 384 гостя (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    387 гостей
    1 анонимный
    vardan hov Колючка Анчара Firefly Xenobarbital RDR vanski w i t o lord17
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...