Перейти к публикации

Стихи на армянском языке!


cravey

Рекомендованные сообщения

Երբ կյանքը սուր փշերով

Կարյունոտե քո հոգին,

Հիշի՛ր, որ սուրբ հուշերով

Շղթայված ես դու մեկին։

Երբ մենք հեռու կըլինենք,

Երբ կանջատվենք առհավետ,

Հիշի՛ր, որ կա սրբազան

Հանդիպումի արահետ։

Հիշի՛ր, որ երբ մի անգամ

Մահին հաղթեց խնդագին,

Էլ չի կարող մոռանալ

Ակնթարթն այն մեր հոգին։

Քո խոսքերը սրբազան

Չեն խավարիլ խավարում,

Շուրջը, շուրջը ամեն ինչ

Կերգե անդարձ քո հեռուն։

Դու կըլինես իմ հոդում,

Դու ամեն տեղ կըլինես,

Որպես քաղցր մի խոկում,

Ե՛վ անմարմին, և՛ անտես։

Մեզ ամեն ինչ այս երկրում

Հմայում է և խաբում,

Բայց կա անհաս մի բերկրում,

Հրաշք-անկարծ հանդիպում...

Երբ կըլինենք մենք հեռու,

Անվերադարձ և օտար,

Հիշի՛ր, որ ինձ մի անգամ

Հավերժաբար դու գտար...

Վահան Տերյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • Ответы 23
  • Создано
  • Последний ответ

Есть в пустыне родник, чтоб напиться,

Деревцо есть на лысом горбе,

В одиночестве певчая птица

Целый день мне поёт о тебе.

Байрон !

Քո խոսքերը սրբազան

Չեն խավարիլ խավարում,

Շուրջը, շուրջը ամեն ինչ

Կերգե անդարձ քո հեռուն։

Տերյան

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 9 месяцев спустя...

подсел на Терьяна

Սիրտըս ցավում է

Սիրտըս ցավում է անցած գնացած

Օրերիս համար.

— Մեկը շշուկով պատմում է կամաց

Մեկը իմ հոգին տանջում է համառ։

Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.

Մի թովիչ երազ.

— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ

Ու հեգնությունով նայում է վրաս։

Սակայն չեմ կարուղ ես նրան ատել —

Սիրում եմ նրան.

— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,

Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...

Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.

0՜, քաղցր արբանք։

— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,

Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...

ԴԱՐՁ

Մի օր առհավետ կյանքս կանիծեմ

Ու գունատ հույսի քայլերով տարտամ

Կըգտնեմ ուղին հեռավոր քո տան

Եվ թույլ ձեռներով դուռըդ կըծեծեմ։

Տըխուր կըժպտաս դու հոգնածորեն

Ու հոգնածորեն դուռը կըբանաս —

Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,

Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն։

Եվ գթությունը քո քրոջական

Սիրտըս կըլցնե խնդության լուսով,

Քո սուրբ, ծնկները կըգրկեմ հուսով,

Եվ կըհեկեկամ, և կըհեկեկամ...

Ապրոլուց քաղցր է մեռնել քեզ համար,

Զգալ, որ դու կաս և լինել հեռու,

Երկրպագել քեզ առանց սիրվելու,

Երազել միշտ քեզ-լինել քեզ օտար...

Ստվերդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ

Հոգին կարող է թռիչքով չափել.

Անանց կարոտում անվերջ տառապել

Եվ լինել քեզնից բաժանված հավետ:

Ու գերեզմանոցում սև հողերի տակ,

Զգալ, որ անցար և քեզ չկանչել,

Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,

Ու չխռովել բերկրանքդ հստակ...

ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,

Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.

Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,

Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։

Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—

Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,

Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,

Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։

Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,

Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—

Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր

Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,

Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,

Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝

Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.

Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝

Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չգիտեմ։

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.

Քո հոգու վրա կա մի վարագույր,—

Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չգիտեմ...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

эх Терьян, Терьян...Баров мнас

ՀՐԱԺԵՇՏԻ ԳԱԶԵԼ

Ամեն վայրկյան սիրով տրտում ասում եմ ես մնաս բարով.

Բորբ արևին իմ բոց սրտում ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու բարի,

Տանջվող ու որբ Ադամորդուն ասում եմ ես մնաս բարով:

Մնաք բարով ասում եմ ես ընկերներիս` մոտ ու հեռու,

Ոսոխներիս` չար ու արթուն ասում եմ ես մնաք բարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու մթին,

Գարնան ամպին լույս ոլորտում ասում եմ ես մնաք բարով:

Ոսկեշղթա իմ հուշերին, իմ գիշերին, իմ փշերին,

Արտույտներին ոսկի արտում ասում եմ ես մնաք բարով:

Ծաղիկներին դեռ չբացված, դեռ չկիզված հոգիներին,

Մանուկներին վառ-խլրտուն ասում եմ ես մնաք բարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր, էլ չեմ գալու,

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարով, մնաք բարով:

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

уж простите за нескромность - навеяно Севаком...

просьба если есть грамматические и лексические ошибки указать

Դու նման էս գարնան ծաղկին

Որ դեպ արև է սլանում

Ձյուն հալելով՝ դարձած կրակ:

Եվ երբ քեզ եմ հանկարծ նայում

Գարնան ձյան պես՝ ես եմ հալվում:

Դու հանդարտ էս ինչպես մի ծով

Որ երգում է ալիքներով

Ժայռ մաշելով

Քար փշրելով:

Եվ այդ ծովում խորտակվելը մահ չե բնավ

Եվ ժայռի նման մաշվելը՝

Կորուստ չե զուր:

Իմաստուն ես՝թեկուզ ջահել

Եվ աչքերիդ մութ խորքերում

Մի ողջ ազգի բազմադարյա

Փառքն է շողում

Հույսն է դողում

Լուռ տխուրն է արտացոլվում:

Եվ հենց այսպես՝բայց նման չես դու ոչ մեկին

Դո միակն էս

Այն Միակը՝ որին այնքան շատ են փնտրում

Այն միակը ողջ աշխարհում...

Թե քեզ գտար՝ դու չես մնում

Հեռանում էս՝

Ձյուն հալելով

Սիրտ վառելով:

Բայց հուշերում... բայց հուշերում

Դու մնում էս,

Դու կմնաս…

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 8 месяцев спустя...

Մառ մորմոքում է մայրամուտը,

Մահվան մոխիր է մովից մաղում,

Մեռնում է մութը մթնշաղում,-

Մառ մորմոքում է մայրամուտը:-

Մտորումներս մահ են, մութ են,

Մարխե մտքեր են միայն մխում,-

Եվ մորմոքում է մայրամուտը.

Մահվան մրուր է մովից մաղում...

Чаренц "Триолет".

В мареновом мерцаньи мути

Над миром мерзость моросит

И мерно меркнут миражи

В мареновом мерцаньи мути.

И млеет мох. Мужи. Минуты.

В мешках муската моль, москит...

В мареновом мерцаньи мути

Над миром мерзость моросит.

пер. Р.Папаяна.

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 4 месяца спустя...

ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ

Պե՛տք չէ, սիրելի՜ս.

Զո՜ւր ես երդվում:

Առանց երդման էլ ես հավատում եմ,

Որ հիմա օրըդ մի դար է տևում,

Որ փուշ կարոտը քեզ ծվատում է,

Որ գիշերն ի լույս չես քնում հաճախ,

Որ իմ անունն ես կրկընում հաճախ,

Որ աղջկական քո մաքուր բարձին

Թեքված ես տեսնում մի ծերուկ արծիվ

(Անգղ էլ լինեի՝ արծիվ է թվում),

Որ քեզ աշխարհոէմ ոչի՜նչ չի թովում,

Որ առանց սիրուս կյանքդ կորած է,

Որ…

Գիտե՛մ, ջա՜նըս.

Զո՜ւր ես երդվում:

Բայց գիտեմ և այն,

Ինչ դո՛ւ չգիտես.

Առաջին սերը, ինչպես որ հացը,

Ի՜նչ էլ որ անես՝ միշտ կուտ է գնում…

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 недель спустя...

Ձյուն է իջնում՝ կուտակվում

Մորս վրա վերևից,

Ասես փետուր է թափվում

Հրեշտակի թևերից։

Գերեզմանի այս հեռվում

Մեղմ դիզվում է թախծալից,

Մորս վրա մարմարվում՝

Շիրմաքար է թվում ինձ։

Այնպես մեղմիվ է դնում

Աստված փաթիլ փաթիլին,

Որ չցավի՝ ողջ կյանքում

Մորս ցաված սիրտը հին։

Փաթիլվում է մեղմաձյուն,

Մարմարվում է մեղմաբար,

Աստված ինքն է ստեղծում

Մորս վրա շիրմաքար։

Հովհաննես Շիրազ

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

  • 5 месяцев спустя...

Մրրկահաւի երգը

Մաքսիմ Գորկի

Թարգմանիչ՝ Եղիշէ Չարենց

Ծովի ալեհեր հարթութեան վրայ

Ամպեր է ահա կուտակում քամին,

Ահեղ ամպերի և ծովի միջև

Ճախրում է հպարտ մրըրկահաւը,

Թռչում է՝ մի սև կայծակի նման:

Մերթ ալիքներին թևով դիպչելով,

Մերթ նետի նման ամպերին հասած՝

Ճչում է նա չոր -- և խինդ են լսում

Ամպերը խիզախ թռչունի ճիչում:

Հնչում է ճիչում -- փոթորկի ծառաւ:

Եւ զայրոյթի ուժ, և կրքի հրդեհ,

Եւ հաղթանակի հաւատք են լսում

Ամպերը նրա այդ ահեղ ճիչում:

Նւում են ճայերն ամպրոպից յառաջ,

Սուզահաւերը նւում են նոյնպէս,--

Սուզահաւերին անյայտ է յաւետ

Անհուն հրճուանքը կեանքի պայքարի:

Գոռ որոտներից սարսում են նրանք:

Յիմար պինգուինը թաքցնում է խեղճ,

Գիրուկ մարմինը ժայռերի խորքում...

Եւ միայն հպարտ Մրըրկահաւն է

Ճախրում համարձակ, խիզախ և ազատ՝

Ծովի ալևոր, ճերմակ փրփուրում:

Աւելի մռայլ ու ծանր են իջնում

Ամպերը ծովի հարթութեան վրայ,

Եւ ալիքներն են երգում ու պարում՝

Թռչելով դէպի որոտը պայթող:

Ցասման փրփուրում որոտն է թնդում,

Ալիքներն են յորդ՝ վիճում քամու հետ,

Եւ ահա յանկարծ գրկում է քամին

Ամպերի երամն անդուլ զրկանքով,

Եւ շպրտում է ամեհի թափով,

Վայրի բարկութեամբ, ժայռերի վրայ,

Փշրում է, ցրում, դարձընում փոշի

Նրանց զմրուխտէ կոյտերն ահագին: --

Մրըրկահաւը ճախրում է ճիչով,

Կայծակի նման ամպերը ճեղքում,

Պոկում է թևով փրփուրը ջրի,

Ճախրում է ահա, ինչպէս հզօր դև,

Սև, անագորոյն ոգի փոթորկի,--

Եւ ծիծաղում է, և խուլ հեկեկում...

Որոտի ցասման, վրդովմունքի մէջ

Նա զգայուն դև -- վաղուց է արդեն

Յոգնութիւն տեսնում:-- Համոզուած է նա,

Որ չեն պարուրի ամպերն արևին,

Չեն ծածկի ընդմիշտ, չեն ծածկի, օ, ոչ:--

Ոռնում է քամին... Որոտը թնդում...

Կապոյտ բոցի պէս ամպերն են վառւում

Ծովի ալեկոծ անդունդի վրայ--

Բռնում է ծովը կայծակի նետերն

Ու իր ահռելի ընդերքում մարում:

Կրակէ կարմիր օձերի նման

Եւ գալարւում են, և կորչում ծովում

Այդ կայծակների ցոլքերը բոսոր:

-- Փոթորիկը հիմա թինդով կը պայթի...

Դա խիզախ, հպարոտ մրրկահաւն է

Ճախրում սլացող կայծակների մէջ,

Ահեղ աղմըկող, յորդ ծովի վրայ,

Դա հաղթանակի երգիչն է ճչում.

-- Թող փոթորիկը ուժգնորէն պայթի...

Ссылка на комментарий
Поделиться на других сайтах

Архивировано

Эта тема находится в архиве и закрыта для дальнейших сообщений.


  • Наш выбор

    • Ани - город 1001 церкви
      Самая красивая, самая роскошная, самая богатая… Такими словами можно характеризовать жемчужину Востока - город АНИ, который долгие годы приковывал к себе внимание, благодаря исключительной красоте и величию. Даже сейчас, когда от города остались только руины, он продолжает вызывать восхищение.
      Город Ани расположен на высоком берегу одного из притоков реки Ахурян.
       

       
       
      • 4 ответа
    • В БЕРЛИНЕ БОЛЬШЕ НЕТ АЗЕРБАЙДЖАНА
      Конец азербайджанской истории в Университете им. Гумбольдта: Совет студентов резко раскритиковал кафедру, финансируемую режимом. Кафедра, финансируемая со стороны, будет ликвидирована.
      • 1 ответ
    • Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"  Автор фильма, Виктор Коноплёв
      Фильм: "Арцах непокорённый. Дадиванк"
      Автор фильма Виктор Коноплёв.
        • Like
      • 0 ответов
    • В Риме изберут Патриарха Армянской Католической церкви
      В сентябре в Риме пройдет епископальное собрание, в рамках которого планируется избрание Патриарха Армянской Католической церкви.
       
      Об этом сообщает VaticanNews.
       
      Ранее, 22 июня, попытка избрать патриарха провалилась, поскольку ни один из кандидатов не смог набрать две трети голосов, а это одно из требований, избирательного синодального устава восточных церквей.

       
      Отмечается, что новый патриарх заменит Григора Петроса, который скончался в мае 2021 года. С этой целью в Рим приглашены епископы Армянской Католической церкви, служащие в епархиях различных городов мира.
       
      Епископы соберутся в Лионской духовной семинарии в Риме. Выборы начнутся под руководством кардинала Леонардо Сантри 22 сентября.
       
      • 0 ответов
    • History of Modern Iran
      Решил познакомить вас, с интересными материалами специалиста по истории Ирана.
      Уверен, найдете очень много интересного.
       
      Edward Abrahamian, "History of Modern Iran". 
      "В XIX веке европейцы часто описывали Каджарских шахов как типичных "восточных деспотов". Однако на самом деле их деспотизм существовал лишь в виртуальной реальности. 
      Власть шаха была крайне ограниченной из-за отсутствия государственной бюрократии и регулярной армии. Его реальная власть не простиралась далее столицы. Более того, его авторитет практически ничего не значил на местном уровне, пока не получал поддержку региональных вельмож
      • 4 ответа
  • Сейчас в сети   6 пользователей, 1 анонимный, 90 гостей (Полный список)

  • День рождения сегодня

  • Сейчас в сети

    90 гостей
    1 анонимный
    Good Boy RDR operit Rubik stephanie S luc
  • Сейчас на странице

    Нет пользователей, просматривающих эту страницу.

  • Сейчас на странице

    • Нет пользователей, просматривающих эту страницу.


×
×
  • Создать...